Տնտեսություն

Ազատ TV-ն ներկայացնում է տնտեսության նորություններ՝ շուկայական միտումներից մինչև ներդրումներ, մակրոտնտեսական զարգացումներ և տնտեսական քաղաքականություններ։

  • Կառավարությունը հաստատեց Դպրոցների սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրում ընդգրկված 26 գերակա դպրոցների ցանկը

    Կառավարությունը հաստատեց Դպրոցների սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրում ընդգրկված 26 գերակա դպրոցների ցանկը

    Կառավարության Տելեգրամի պաշտոնական ալիքը գրում է. Կառավարությունը հաստատեց Դպրոցների սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրում ընդգրկված 26 գերակա դպրոցների ցանկը, որոնք ենթակա են առաջնահերթ կարգով ուժեղացման կամ նորի կառուցման: Ծրագրով ակնկալվում է սեյսմիկ առումով անվտանգ դպրոցներում սովորողների քանակի ավելացում 10.626-ով: Սասունիկի Գևորգ Չաուշի անվան միջնակարգ դպրոց, Արագածոտնի մարզ Օհանավանի Սուրեն Ավետիսյանի անվան միջնակարգ դպրոց, Արագածոտնի մարզ Շենավանի…

  • Բացառվում է հունվարին գազի սակագնի բարձրացում․ Էներգետիկայի և բնական պաշարների նախարար

    Բացառվում է հունվարին գազի սակագնի բարձրացում․ Էներգետիկայի և բնական պաշարների նախարար

    Գազի սակագնի շուրջ բանակցություններն այս փուլում դեռևս շարունակվում են: Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Գարեգին Բաղրամյանը: «Պայմանավորվածությունը դեռևս ինչ-որ կետի չեն հանգել»,- ասաց նա: Դիտարկմանը, թե տարվա ավարտին ավարտվում է նաև Ռուսաստանի հետ կնքած պայմանագրի ժամկետը, նա արձագանքեց՝ պայմանագրերի ժամկետի ավարտը խնդիր չէ, դրանք այնքան…

  • Տիգրան Ավինյանն ընդունեց  Մալիկա Գենդուրիին

    Տիգրան Ավինյանն ընդունեց Մալիկա Գենդուրիին

    Դեկտեմբերի 12-ին ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանն ընդունեց ֆրանսիական «Վեոլիա» ընկերության Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի երկրների գծով գործադիր փոխնախագահ Մալիկա Գենդուրիին, հայտնում է 1in.am-ը: Ինչպես տեղեկացրին ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանի գրասենյակից, Հանդիպմանը ներկա էր նաև էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Գարեգին Բաղրամյանը: Հանդիպման սկզբում Տիգրան Ավինյանը նշեց, որ բաց և թափանցիկ միջավայրում…

  • «Ատոմակայանը վտանգավոր գոտում է գտնվում և  երկրաշարժի դեպքում Թուրքիային, Հայաստանին և Կովկասին մեծ վտանգ է սպառնում»,- թուրքական մեջլիսի պատգամավոր

    «Ատոմակայանը վտանգավոր գոտում է գտնվում և երկրաշարժի դեպքում Թուրքիային, Հայաստանին և Կովկասին մեծ վտանգ է սպառնում»,- թուրքական մեջլիսի պատգամավոր

    Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության»՝ (HDP-ԺԴԿ) Իգդիրից ընտրված պատգամավոր Հադիփ Էքսիքը մեջլիսին Մեծամորի ատոմակայանի (ՀԱԷԿ) վերաբերյալ հետազոտություն անցկացնելու առաջարկ է ներկայացրել, հայտնում է 168.am-ը։ Հայաստանի հետ սահմանային նահանգից ընտրված պատգամավորն առաջարկել է հայկական  ատոմակայանի կողմից մարդկանց և բնությանը հասցվող վնասները կանխելու նպատակով ուսումնասիրել ՀԱԷԿ-ի ճառագայթման ռիսկերը և դրա ազդեցությունը շրջակա միջավայրի վրա: Պատգամավորի կողմից մեջլիս…

  • Կոշիկի, տեսքտիլ և կաշվե արտադրանքի 40 տոկոսն արտահանվում է Եվրամիություն

    Կոշիկի, տեսքտիլ և կաշվե արտադրանքի 40 տոկոսն արտահանվում է Եվրամիություն

    Բիզնես Արմենիան հրապարակել է տեքստիլ ոլորտի ներդրումային գրավչություններն ու արտադրական ներուժը ներկայացնող մարքեթինգային փաթեթը, որը ներառում է նաև ոլորտի ցուցանիշերը։ Բիզնես Արմենիայի հետազոտության մասնագետների տվյալով, վերջին 2 տարում Հայաստանում 35-43 տոկոսով աճել է տեքստիլի, հագուստի և կաշվե արտադրանքի արտահանման ծավալը, 40 տոկոսից ավելին արտահանվում է Եվրամիության երկրներ։ Ոլորտի ընկերությունները զանգվածային սպառման արտադրատեսակներից բացի, տեղական ու…

  • «Աղքատության նվազեցման և վերացման միակ գրավականն արտադրությունն է»,- Սրբուհի Ղազարյան

    «Աղքատության նվազեցման և վերացման միակ գրավականն արտադրությունն է»,- Սրբուհի Ղազարյան

    Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի խորհրդական՝ Սրբուհի Ղազարյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է՝ ԱՂՔԱՏՈՒԹՅԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԵՎ ՎԵՐԱՑՄԱՆ ՄԻԱԿ ԳՐԱՎԱԿԱՆՆ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆՆ Է Ի՞նչն ավելին կարող է երջանկացնել մարդուն իր աշխատանքում, քան ամիսների աշխատանքի պտուղը:  Ամեն ինչ սկսվեց ՀՀ վարչապետի հուլիսին Սյունիքի մարզ կատարած առաջին աշխատանքային այցից, որտեղ սյունեցիները խնդրել էին վարչապետին բրդի մթերման կետեր ստեղծել, քանի որ…

  • Huawei և ZTE ընկերություններին արգելել են մասնակցել պետական գնումներին Ճապոնիայի տարածքում

    Huawei և ZTE ընկերություններին արգելել են մասնակցել պետական գնումներին Ճապոնիայի տարածքում

    Ճապոնիայի կառավարությունը որոշում Է կայացրել Չինաստանի Huawei եւ ZTE ընկերություններին արգելել պետական պարտավորագրեր ստանալ եւ պետական գնումներին մասնակցել Ճապոնիայի տարածքում: Դեկտեմբերի 10-ին այս մասին հայտնել Է Kyodo գործակալությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Գործակալության տեղեկություններով՝ համապատասխան միջոցները ձեռնարկվել են կիբեռանվտանգությանը նվիրված նիստի արդյունքներով: «Մեզ համար չափազանց կարեւոր Է չգնել սարքավորանք, որը վնասաբեր գործառույթներ Է կրում եւ կարող Է…

  • «Ամեն ինչ արդեն այնքան է թանկացել, որ Նոր տարվա շեմին էլ թանկացում չի լինի». Հրաչ Բերբերյան

    «Ամեն ինչ արդեն այնքան է թանկացել, որ Նոր տարվա շեմին էլ թանկացում չի լինի». Հրաչ Բերբերյան

    Ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ ամեն ինչ արդեն այնքան է թանկացել, որ Նոր տարվա շեմին էլ թանկացում չի լինի։ Օրինակ՝ կարտոֆիլը, ըստ նրա՝ թանկացել է, որովհետև 15-20 տոկոսով պակասել են ցանքատարածությունները։ «Բացի այդ՝ շատ լավ սերմացու հանրապետություն քիչ է մտել։ Այսօր ՌԴ-ն ամեն ինչ անում է, որ անկախ գյուղատնտեսություն ունենա, իսկ…

  • Մաքսային միության նիստ Դիլիջանում: Ստորագրվել են տասնյակ որոշումներ

    Մաքսային միության նիստ Դիլիջանում: Ստորագրվել են տասնյակ որոշումներ

    Դիլիջանում անցկացվել է Մաքսային միության անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի 29-րդ նիստը, որին մասնակցել են Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի մաքսային ծառայությունների պատվիրակությունները՝ ծառայությունների ղեկավարների գլխավորությամբ, ինչպես նաև Եվրասիական տնտեսական հանձնաժողովի պատվիրակությունը: Ողջունելով մասնակիցներին, Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը բարձր է գնահատել գործընկեր պետությունների մաքսային ծառայությունների համագործակցության խորացմանը և արդյունավետության բարձրացմանն ուղղված քայլերը,…

  • Արժույթի միջազգային հիմնադրամի գործադիր խորհուրդը Հայաստանի ֆինանսական համակարգը գնահատել է կայուն

    Արժույթի միջազգային հիմնադրամի գործադիր խորհուրդը Հայաստանի ֆինանսական համակարգը գնահատել է կայուն

    2018 թ. իրականացված Հայաստանի ֆինանսական համակարգի կայունության գնահատման (FSAP) ներքո Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) գործադիր խորհուրդը ՀՀ ֆինանսական համակարգը գնահատել է կայուն: 2012 թ.-ից ի վեր ֆինանսական համակարգի կայունությունն ամրապնդվել է, ինչին նպաստել են ՀՀ կենտրոնական բանկի կողմից ձեռնարկած մի շարք միջոցառումներ։ Հայտնում է aysor.am-ը։ Միաժամանակ, բարելավում է դիտարկվել Բանկային վերահսկողության բազելյան հիմնարար սկզբունքներին ՀՀ…

  • Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստին

    Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստին

    Աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Սանկտ Պետերբուրգում մասնակցել է Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի հերթական նիստին: B24-ի հաղորդմամբ՝ միջոցառմանը մասնակցել են նաև Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղազախստանի Հանրապետության նախագահ Նուրսուլթան Նազարբաևը, Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովը, Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը: Նիստին ներկա է եղել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան…

  • 2019 թվականին ԵԱՏՄ-ում նախագահությունը կփոխանցվի Հայաստանին

    2019 թվականին ԵԱՏՄ-ում նախագահությունը կփոխանցվի Հայաստանին

    Աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Սանկտ Պետերբուրգում մասնակցել է Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի հերթական նիստին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ միջոցառմանը մասնակցել են նաև Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը,  Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղազախստանի Հանրապետության նախագահ Նուրսուլթան Նազարբաևը, Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովը: Նիստին ներկա է եղել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը:…

  • Կառավարությունը 3 ընկերությունների արտոնություններ տրամադրեց

    Կառավարությունը 3 ընկերությունների արտոնություններ տրամադրեց

    Կառավարությունն այսօրվա՝ դեկտեմբերի 6-ի նիստում որոշ ընկերությունների արտոնություններ տրամադրեց: Հայտնում է news.am-ը: Կառավարությունը մաքսատուրքից ազատման արտոնություն տրամադրեց «ԱրմՍանպրոդակտ» ՍՊԸ-ին:Այս ընկերության ներմուծվող ապրանքներն օգտագործելու է ջերմոցային տնտեսության կառուցման համար՝ իրականացնելով 42,68 մլրդ ՀՀ դրամի ներդրում: Նախատեսվում է ներդրումային ծրագրի շրջանակում ստեղծել 700 նոր աշխատատեղ՝ 150 000 ՀՀ դրամ միջին աշխատավարձով։ Ծրագրով նախատեսված արտադրանքի ընդհանուր ծավալն առաջին…

  • Կառավարությունը մաքսատուրքից ազատման արտոնություն տրամադրեց «ԳԻՆԱՓ» ՍՊԸ-ին

    Կառավարությունը մաքսատուրքից ազատման արտոնություն տրամադրեց «ԳԻՆԱՓ» ՍՊԸ-ին

    Կառավարությունը մաքսատուրքից ազատման արտոնություն տրամադրեց «ԳԻՆԱՓ» ՍՊԸ-ին տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի, նյութերի ներմուծման համար: Այս մասին տեղեկացնում է կառավարության Telegram֊ի պաշտոնական ալիքը Ընկերության կողմից ներմուծվող ապրանքներն օգտագործվելու են արհեստական և պլաստիկ թաղանթների ֆլեքսո տպագրության, ինչպես նաև վակուում տոպրակների, պանրի տոպրակների, սուրճի և այլ բազմատեսակ տոպրակների արտադրության մեջ։ Ծրագրի շրջանակներում իրականացված ներդրումները…

  • ՀՀ կառավարությունը նիստում հաստատել է նախագիծը

    ՀՀ կառավարությունը նիստում հաստատել է նախագիծը

    ՀՀ կառավարությունը դեկտեմբերի 6-ի նիստում հաստատել է ուղղաթիռներ ներկրող «Արմենիան հելիքոփթերս» ՍՊԸ-ին ներմուծման մաքսատուրքից ազատելու վերաբերյալ նախագիծը: Հայտնում է panarmenian.net֊ը. Ընկերությունն իրականացրել է 1.55 մլրդ դրամի ներդրում, նախատեսում է կատարել ևս 271.4 մլն դրամի ներդրում: Ստեղծվել է 13 աշխատատեղ, ծրագրի շրջանականում նախատեսվում է դրանց թիվն ավելացնել ևս 3-ով՝ 600,000 դրամ միջին աշխատավարձով: