Առողջապահություն

Ազատ TV-ն ներկայացնում է առողջապահության ոլորտի կարևոր նորություններ, նորագույն հետազոտություններ և առողջության պահպանման միջոցներ։

  • «Էրեբունի» ԲԿ-ում փետրվարի 1-ից սուր ինսուլտի ծրագրով 5 հիվանդ է անվճար բուժվել

    «Էրեբունի» ԲԿ-ում փետրվարի 1-ից սուր ինսուլտի ծրագրով 5 հիվանդ է անվճար բուժվել

    Հայաստանի Հանրապետությունում փետրվարի 1-ից մեկնարկած գլխուղեղի իշեմիկ սուր ինսուլտի ծրագրով «Էրեբունի» բժշկական կենտրոնում անվճար հետազոտվել և բուժվել է 5 հիվանդ, հայտնում է ԲԿ-ի ֆեյսբուքյան էջը: Կատարվել են ինչպես համակարգչային և մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիկ հետազոտություններ, այնպես էլ դեղորայքային բուժում և վիրաբուժական միջամտություններ: Հիվանդանոց դիմած հիվանդներից 3-ին ներարկվել է Ալտեպլազա դեղամիջոցը, չորորդին կատարվել է տրոմբէկտոմիա, իսկ ամենածանր կլինիկայով…

  • Արաքս գյուղի 6 բնակիչ թունավորվել է գազի արտահոսքից

    Արաքս գյուղի 6 բնակիչ թունավորվել է գազի արտահոսքից

    Փետրվարի 2-ին` ժամը 07.05-ին, հիվանդանոցից ոստիկանության Արմավիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ «սուր էկզոգեն թունավորում շմոլ գազով» ախտորոշմամբ շտապօգնության խումբը բուժօգնության է տեղափոխել Արաքս գյուղի 6 բնակիչների: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նրանք թունավորվել են իրենց տանը ջեռուցման կաթսայից գազի արտահոսքի հետևանքով, հայտնում են ոստիկանությունից: Կատարվում է քննություն:

  • Արսեն Թորոսյանը` քաղցկեղի առաջացման հնարավոր պատճառների ու դրանց կանխարգելման միջոցների մասին

    Արսեն Թորոսյանը` քաղցկեղի առաջացման հնարավոր պատճառների ու դրանց կանխարգելման միջոցների մասին

    «Բժշկության զարգացմանը զուգընթաց շատ ավելի շատ քաղցկեղներ հնարավոր է լինում բուժել կամ ամբողջովին կամ երկարատև», – այսօր հայտարարեց Արսեն Թորոսյանը ֆեսբուքյան իր ուղիղ եթերում: «Ուզում եմ կոչ անել բոլոր այն մեր քաղաքացիներին, ովքեր ունեն այդ ծանր ախտորոշումը, երբեք չհանձնվել այն լսելուց հետո, քանի որ դրա բուժման մեջ շատ կարևոր է հաստակամությունը և դրան հաղթահարելու պատրաստակամությունը»:…

  • ԱՀԿ-ն խորհուրդ Է տալիս չծխել և ֆիզիկապես ակտիվ լինել քաղցկեղի կանխարգելման համար

    ԱՀԿ-ն խորհուրդ Է տալիս չծխել և ֆիզիկապես ակտիվ լինել քաղցկեղի կանխարգելման համար

    Քաղցկեղով հիվանդանալը կանխելու համար Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) խորհուրդ Է տալիս լինել ֆիզիկապես ակտիվ, չծխել, կանոնավորապես զննում անցնել և օգտագործել շատ միրգ ու բանջարաղեն: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում հայտարարել Է ԱՀԿ-ի գլխավոր տնօրենի՝ վարակիչ հիվանդությունների և հոգեկան առողջության հարցերով օգնական Սվետլանա Աքսելռոդը: Քաղցկեղային հիվադնությունների դեմ պայքարի օրը, որն ամբողջ…

  • Փետրվարի 4-ը Քաղցկեղի դեմ պայքարի օրն է

    Փետրվարի 4-ը Քաղցկեղի դեմ պայքարի օրն է

    «Կա քաղցկեղի դեմ պայքարելու շատ արդյունավետ միջոց, դա կանխարգելումն է»,- փետրվարի 4-ին, խոսելով Հայաստանում քաղցկեղի հետազոտությունների, գրանցված դեպքերի ու կանխարգեման միջոցների մասին, ասաց Հայ-ամերիկյան առողջության կենտրոնի տնօրեն Խաչանուշ Հակոբյանը: Փետրվարի 4-ը ամբողջ աշխարհում նշվում է որպես Քաղցկեղի դեմ պայքարի օր, իսկ Խաչանուշ Հակոբյանը ցանկություն հայտնեց, որ քաղցկեղի դեմ պայքար լինի ամեն օր, քանի որ դա…

  • Մարոկկոյում «խոզի գրիպից» 11 մարդ է մահացել

    Մարոկկոյում «խոզի գրիպից» 11 մարդ է մահացել

    H1N1 վիրուսի բարդությունների հետևանքով Մարոկկոյում 11 մարդ է մահացել: РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Morocco World News-ը՝ վկայակոչելով երկրի Առողջապահության նախարարությանը։ Աղբյուրի տեղեկություններով՝ H1N1-ի ախտանշաններով 15 մարդ ապաքինվել է, ևս 32-ը բուժում են ստանում: Նշվում է, որ զոհվածների թվում են անձինք, որոնք ունեցել են քրոնիկ հիվանդություններ, ինչպես նաև հղի կանայք և տարեց մարդիկ:

  • Հայաստանը Վրաստանին 30.000 դոզա` կարմրուկի պատվաստանյութ կտրամադրի. նախարար

    Հայաստանը Վրաստանին 30.000 դոզա` կարմրուկի պատվաստանյութ կտրամադրի. նախարար

    Հայաստանը Վրաստանին 30.000 դոզա` կարմրուկի պատվաստանյութ կտրամադրի: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: «Իմ հրամանով, Վրաստանին օգնելու նպատակով մեր կողմից կտրամադրվի 30.000 դոզա կարմրուկի պատվաստանյութ, որպեսզի մեր հարևան երկիրն ավելի արդյունավետ և արագ պայքարի կարմրուկի բռնկումների դեմ, քանի որ ինչպես գիտեք հիվանդությունները սահմաններ չեն ճանաչում։ Երեկ խոսեցի Վրաստանի իմ…

  • 15-20% աշխատավարձի աճ ամբուլատոր-պոլիկլինիկական օղակում

    15-20% աշխատավարձի աճ ամբուլատոր-պոլիկլինիկական օղակում

    ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Եվս 15-20% աշխատավարձի աճ ամբուլատոր-պոլիկլինիկական օղակում հունվարի 1-ից Այսօր ստորագրեցի հրաման առողջության առաջնային պահպանման (ԱԱՊ) օղակի բուժաշխատողների աշխատավարձի նոր հաշվարկի վերաբերյալ։ Սա արդեն երկրորդ բարձրացումն է վերջին կես տարվա մեջ, որի արդյունքում ԱԱՊ մոտ 10.000 բուժաշխատողների աշխատավարձը գումարային բարձրանում է 30-40%-ի չափով։ Այս քայլը պետք…

  • Վրաստանը կարմրուկի տարածման գործակցով աշխարհում հինգերորդն է

    Վրաստանը կարմրուկի տարածման գործակցով աշխարհում հինգերորդն է

    Վրաստանն աշխարհում հինգերորդ տեղն է զբաղեցնում կարմրուկի տարածման գործակցով: Խոսքը վերաբերում է վերջին տարում մեկ միլիոն բնակչության հաշվով հիվանդության հայտնաբերման ցուցանիշին: Տվյալները տարածել է Առողջապահության համաշխարային կազմակերպությունը: Կարմրուկի տարածման ամենաբարձր գործակիցն Ուկրաինայում է, որտեղ արձանագրվել է հիվանդանալու 36 հազար 520 դեպք (գործակիցը՝ 821.81): Ցուցակում Սերբիայից, Ալբանիայից և Լիբերիայից հետո գտնվում է Վրաստանը, որտեղ վերջին մեկ…

  • Առաջին պացիենտն ստացավ թրոմբոլիտիկ բուժում պետական ծրագրի շրջանակում. Արսեն Թորոսյան

    Առաջին պացիենտն ստացավ թրոմբոլիտիկ բուժում պետական ծրագրի շրջանակում. Արսեն Թորոսյան

    ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ «Գլխուղեղի իշեմիկ սուր կաթվածի բուժման» պետական ծրագրի շրջանակներում առաջին բուժօգնությունն է տրամադրվել։ «Առաջին պացիենտը ստացավ թրոմբոլիտիկ բուժում այսօրվանից սկսված «Գլխուղեղի իշեմիկ սուր կաթվածի բուժման» պետական ծրագրի շրջանակներում։ Փաստացի կանխարգելվեց պացիենտի երկարատև հաշմանդամությունը կամ փրկվեց կյանքը։ Շուտափույթ ապաքինում եմ ցանկանում պացիենտին»– գրել է Թորոսյանը: ՀՀ…

  • ՄԻՊ-ը հատուկ քննարկում է նախաձեռնել ՔԿՀ-ի բժիշկների հետ

    ՄԻՊ-ը հատուկ քննարկում է նախաձեռնել ՔԿՀ-ի բժիշկների հետ

    Մարդու իրավունքների պաշտպանը (ՄԻՊ) նախաձեռնել է հատուկ դասընթաց-քննարկումների շարք Քրեակատարողական ծառայության և քրեակատարողական հիմնարկների աշխատակիցների, այդ թվում՝ բժիշկների, հոգեբանների, ազատությունից զրկված անձանց հետ անմիջականորեն շփում ունեցող անվտանգության ապահովման բաժնի և հերթապահ խմբի աշխատակիցների համար: Ինչպես հայտնում է ՄԻՊ աշխատակազմը, միջոցառման ընթացքում Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը կարևորել է նման ձևաչափով հանդիպումների անցկացումը՝ արձանագրելով բժշկական օգնության…

  • ՀՀ ԱԱՏՄ-ն որոշ ուսհաստատություններում արձանագրել է սահմանվածից ցածր ջերմաստիճան

    ՀՀ ԱԱՏՄ-ն որոշ ուսհաստատություններում արձանագրել է սահմանվածից ցածր ջերմաստիճան

    ՀՀ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի հայտարարությունը մարզերում կատարած ստուգումների վերաբերյալ. «Մարզերի մի շարք ուսումնական հաստատություններում հայտնաբերվել է սանիտարական նորմերով սահմանված պահանջներից ցածր ջերմաստիճան։ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը հարուցել է վարչական վարույթներ՝ Լոռու, Շիրակի և Արագածոտնի մարզերի թվով 18 հանրակրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում, սանիտարական նորմերով սահմանված պահանջների պահպանումը պարզելու նպատակով։ Վարչական վարույթների…

  • Azat TV

    ՀՀ ԱԱ տեսչական մարմնի հայտարարությունը «Էսկոզին»-ի հետ կապված

    ՀՀ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը հայտարարություն է տարածել, որում ասված է. «Էսկոզին» կոչվող արտադրանքի կեղծ տեղեկատվության վերաբերյալ Հիմք ընդունելով էլեկտրոնային լրատվամիջոցներով (http://kupiescozine.ru/index.php?id=9,http://www.sisian.info/,https://www.doctors.am/eskozin-escozine-urutsqayin-hivandut…) «Էսկոզին» կոչվող արտադրանքի մասին տարածվող տեղեկատվությունը, ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնում հարուցվել է վարչական իրավախախտման գործի քննություն՝ «Միքաելյան բարեգործական» հասարակական կազմակերպության կողմից այն, որպես դեղ, գովազդելու համար: Ըստ նշված հոդվածների, նշված…

  • Վրաստանում կարմրուկի դեմ պատվաստում են ստացել 38 հազար քաղաքացիներ

    Վրաստանում կարմրուկի դեմ պատվաստում են ստացել 38 հազար քաղաքացիներ

    Վերջին տասն օրվա ընթացքում Վրաստանում կարմրուկի դեմ պատվաստում են ստացել 38 հազար քաղաքացիներ: Այդ մասին հայտարարել Է Հիվանդությունների վերահսկողության ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեն: Նրա խոսքով՝ վերջին դինամիկան կպահպանվի, և Վրաստանը կկարողանա հաղթել կարմրուկին: «Լուրջ հետաքրքրություն կա քաղաքացիների կողմից: Երեկ երկրում անցկացվել Է 5 հազար լրացուցիչ պատվաստում, այսինքն՝ բնակչությունն ուշադրության Է առել այն հանգամանքը, որ…