Մշակույթ

Ազատ TV-ն ներկայացնում է մշակույթի նորությունները՝ ցուցահանդեսներ, թատրոններ, կինո և արվեստի այլ ոլորտների իրադարձություններ։

  • «Կինոշոկ» 28-րդ կինոփառատոնը մեկնարկել է

    «Կինոշոկ» 28-րդ կինոփառատոնը մեկնարկել է

    Անապայում նախօրեին մեկնարկել է ԱՊՀ և Բալթյան երկրների  «Կինոշոկ» 28-րդ կինոփառատոնը։ Ռուսական ամենահին կինոփառատոներից մեկին ներկայացված են նախկին խորհրդային միության երկրներից ռեժիսոների աշխատանքները։ Փառատոնի կայքից տեղեկանում ենք, որ  մրցութային ծրագրերում ընդգրկված են ֆիլմեր Հայաստանից, Ռուսաստանից, Բելառուսից, Ղազախստանից, Մոլդովայից, Ուզբեկստանից, Ղրղզստանից, Էստոնիայից և այլ երկրներից։ Փառատոնն ունի մրցութային հինգ ծրագիր՝ լիամետրաժ, կարճամետրաժ, վավերագրական, հեռուսատատեսային և մանկական ֆիլմերի։ Լիամետրաժ…

  • Ֆրանսիայում փնտրում են Նապոլեոնի նմանակին

    Ֆրանսիայում փնտրում են Նապոլեոնի նմանակին

    Ֆրանսիայում Սուրբ Հեղինե կղզու իշխանությունները անվանի կայսր Նապոլեոն Բոնապարտի նմանակի աշխատատեղ են բացել։ Ընտրված անձը կներկայացնի տարածաշրջանը կայսրի մահվան 200-ամյակին նվիրված միջոցառումների ժամանակ: Այս մասին հայտնում է РИА Новости-ն վկայակոչելով կղզու իշխանություններին: հաղորդում են նաև, որ Նապոլեոնի նմանակի հավակնորդը պետք է ներկայացուցչական տեսք ունենա և կարողանա շփվել բարձրաստիճան քաղաքական գործիչների հետ: Հայտնում են, որ այս…

  • Պլաչիդո Դոմինգոյի համերգները չեն չեղարկվի

    Պլաչիդո Դոմինգոյի համերգները չեն չեղարկվի

    Օպերային երգիչ Պլաչիդո Դոմինգոյի  ելույթները չեն չեղարկվի Վիեննայի պետական օպերայի կողմից, որի նկատմամբ սեռական ոտնձգությունների մեղադրանքներ են առաջադրվել: Դոմինգոյի հետ առկա պարտավորագրերը չեղարկելու համար Ավստրիայի թատրոնը իրավաբանորեն հիմնավորված պատճառներ չի տեսնում: Նա ամենայն հավանականությամբ կկարողանա հանգիստ ելույթ ունենալ 2019 թվականի հոկտեմբերին և 2020 թվականի հունիսին Վիեննայում նախատեսվելիք բեմադրություններում: Ի լրումն սրա՝ Վիեննայի օպերան գնահատում Է…

  • Մոսկվայում տեղի կունենան Կոմիտասի 150-ամյակին նվիրված համերգ

    Մոսկվայում տեղի կունենան Կոմիտասի 150-ամյակին նվիրված համերգ

    Մոսկվայի Չայկովսկու անվան  կոնսերվատորիայի Մեծ դահլիճում սեպտեմբերի 20-ին տեղի է ունենալու համերգ` նվիրված հայ մեծ կոմպոզիտոր Կոմիտասի 150-ամյակին: Համերգը կազմակերպել են Հայ Առաքելական եկեղեցու Ռուսաստանի ու Նոր Նախիջևանի թեմը, Ռուսաստանում ՀՀ դեսպանությունը, Ռուսաստանի մշակույթի նախարարությունը, Չայկովսկու անվան կոնսերվատորիան: Երեկոյի ընթացքում կատարումներով հանդես են գալու Կոմիտասի անվան ազգային լարային քառյակը, Հայաստանի ժողովրդական արտիստ Հասմիկ Պապյանը, միջազգային…

  • Թուրքական մամուլը և Վիլյամ Սարոյանը

    Թուրքական մամուլը և Վիլյամ Սարոյանը

    Թուրքական Bianet թերթի թղթակից, ֆոտոլրագրող և վերլուծաբան Սերդար Քորուջուն իր սյունակում անդրադարձել է ամերիկահայ մեծանուն գրող Վիլյամ Սարոյանի կյանքին ու գործունեությանը: Այս մասին գրում է ermenihaber.am-ը: Հոդվածի հեղինակն աշխարհահռչակ գրողի կենսագրության մասին հատվածում թույլ է տալիս մի անճշտություն, որը, սակայն, որոշակի տարածվածություն ունի թուրքական շրջանակներում: Ըստ այդ տարածված սխալի՝ Վիլյամ Սարոյանի իրական անունը Արամ է,…

  • Հայաստանի պետական կամերային երգչախումբը ներկայացել է Արցախում

    Հայաստանի պետական կամերային երգչախումբը ներկայացել է Արցախում

    «Երևանի օրերը Արցախում» ծրագրի շրջանակում Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում տեղի է ունեցել Հայաստանի պետական կամերային երգչախմբի համերգը: Այն կրում էր «Հայ դասական պոեզիան Մանսուրյանի երաժշտության մեջ» խորագիրը: Տեղեկացնենք,որ երգչախումբը հանդես է եկել գեղարվեստական ղեկավար և գլխավոր խմբավար Ռոբերտ Մլքեյանի ղեկավարությամբ: Երգչախմբից տեղեկացնում են, որ համերգը նվիրված էր կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի 80-ամյակին, և երեկոյին ներկայացվում…

  • Մոսկվայի գրքի միջազգային ցուցահանդեսին Հայաստանը նույնպես կներկայանա

    Մոսկվայի գրքի միջազգային ցուցահանդեսին Հայաստանը նույնպես կներկայանա

    2019 թվականի սեպտեմբերի 4-8-ը Հայաստանը կմասնակցի Մոսկվայի գրքի միջազգային ցուցահանդեսին` նպատակ ունենալով աշխարհին ներկայացնել մեր երկրի գրահրատարակչական արտադրանքը: Ինչպես նաև համագործակցության հարթակ ստեղծել հայաստանյան և արտերկրի հրատարակչությունների, գրական գործակալությունների, թարգմանիչների և գրողների համար: ԱՊՀ երկրների տարածքում ամենահեղինակավոր և ծավալով ամենամեծ Մոսկվայի գրքի միջազգային ցուցա­հանդեսին Հայաստանի մասնակցությունն այս տարի նվիրված է Հովհաննես Թումանյանի 150-ամյա հոբելյանին: Ցուցահանդեսին…

  • Երևանի մանկավարժական համալսարանում բացվել է ցուցասրահ-լսարան

    Երևանի մանկավարժական համալսարանում բացվել է ցուցասրահ-լսարան

    Այսօր Երևանի մանկավարժական համալսարանի Գեղարվեստական կրթության ֆակուլտետում բացվել է ցուցասրահ-լսարան: Այն իր բնույթով եզակի վայր է, որտեղ ներկայացված է ֆակուլտետում դասավանդած ու ներկայում գիտամանկավարժական գործունեություն ծավալող արվեստագետ-մանկավարժների 90 աշխատանք: Ուսանողները ոչ միայն կարող են ծանոթանալ դրանց, այլև ստեղծագործել այդ միջավայրում, այն կծառայի նաև որպես մշակութային քննարկումներ, հանդիպումներ ու ձեռնարկներ անցկացնելու յուրօրինակ վայր: Ցուցասրահ-լսարանի բացմանը ներկա…

  • Մինչև սեպտեմբերի 13-ը Երևանի մետրոպոլիտենի բոլոր կայարաններում հնչելու են Մանսուրյանի ստեղծագործությունները

    Մինչև սեպտեմբերի 13-ը Երևանի մետրոպոլիտենի բոլոր կայարաններում հնչելու են Մանսուրյանի ստեղծագործությունները

    «Մանսուրյան -80» հոբելյանական միջոցառումների շրջանակում սեպտեմբերի 1-ից մինչ սեպտեմբերի 13-ը Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի բոլոր կայարաններում հնչելու են ՀՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի ստեղծագործությունները։ Այս մասին Facebook-ի գրառմամբ հայտնում է «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ -ի մամուլի խոսնակ Տաթևիկ Խաչատրյանը՝ հիշեցնելով, որ 2019 թվականը հոբելյանական-մշակութային է ու մանսուրյանական։ https://www.facebook.com/khachatryan.tatev/posts/2384457744942404  

  • Այսօր մեծ հումանիստի՝ Վիլյամ Սարոյանի ծննդյան օրն է

    Այսօր մեծ հումանիստի՝ Վիլյամ Սարոյանի ծննդյան օրն է

    «Ես Վիլյամ Սարոյանն եմ՝ Արմենակ և Թագուհի Սարոյանների չորրորդ զավակը… Ես ծնվել եմ Ֆրեզնոյում-Կալիֆոռնիայի նահանգ- բայց ծնողներս բիթլիսցի են… Հոգ չէ, թե մենք հայ հողից հեռու էինք ապրում, Հայաստանը մեր մեջ էր, Բիթլիսը մեր մեջ էր: Մենք Բիթլիսի մեջ էինք մեր խոհերով, նիստուկացով, հիշատակներով: Երգում էինք մեր հին երգերը, պատմում Բիթլիսի պատմությունները…»։ Այսօր ամերիկահայ աշխարհահռչակ…

  • Անի այցելողների թիվը զգալիորեն աճել է

    Անի այցելողների թիվը զգալիորեն աճել է

    Ներկայումս Թուրքիայի տարածքում գտնվող հայոց պատմական մայրաքաղաք Անի այցելողների թիվը զգալիորեն աճել է:Այս մասին, հայտնում է թուրքական «Թայմթուրք» լրատվամիջոցը: Լրատվամիջոցը, Բագրատունյաց հայկական թագավորության մայրաքաղաքն անվանելով «քաղաքակրթությունների օրրան», «հազար ու մի եկեղեցիների քաղաք» և այլն, հայտնում է, որ Անի այցելողների թիվը զգալիորեն ավելացել է հատկապես 2016 թվականի հուլիսից հետո, երբ Անին ընդգրկվել էր ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության…

  • Հաթերքում արդեն 2-րդ տարին է՝ անց է կացվում ժենգյալով հացի փառատոն

    Հաթերքում արդեն 2-րդ տարին է՝ անց է կացվում ժենգյալով հացի փառատոն

    Արցախի՝ պատմությամբ ու ճարտարապետական նմուշներով հարուստ Հաթերք գյուղում արդեն երկրորդ տարին է՝ անց է կացվում ժենգյալով հացի փառատոն: Դա առաջին քայլերից մեկն է Արցախում էկոտուրիզմ զարգացնելու ուղղությամբ, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է նախաձեռնության հեղինակ Սամվել Միրզախանյանը: Նա նշել է, որ սկզբում գյուղացիները դժվար են համակերպվել ու ներգրավվել զբոսաշրջային նախաձեռնությանը, սակայն հիմա արդեն ստեղծում են…

  • Հայտնի է ՝ երբ կկայանա Թանկյանի Թավշյա հեղափոխության մասին ֆիլմի պրեմիերան

    Հայտնի է ՝ երբ կկայանա Թանկյանի Թավշյա հեղափոխության մասին ֆիլմի պրեմիերան

    Ինչպես արդեն տեղեկացրել էինք ՝ Սերժ Թանկյանը Թավշյա հեղափոխության մասին նկարահանվող ֆիլմի պրոդյուսերն է: Երաժիշտը իր ֆեյսբուքյան էջում հրապարակում է արել՝ հայտնելով ֆիլմի մասին մանրամասներ. «Անցած տարի Հայաստանում տեղի ունեցած ոչ բռնի, Թավշյա հեղափոխությունն ուղղակի հրաշք էր, որը ազատեց մի ամբողջ ազգի քառորդ դար տևած դժբախտություններից, որոնք ծագել էին հետխորհրդային օլիգարխական ռեժիմի արդյունքում, և դարձրեց…

  • Սեպտեմբերի 1-ից կմեկնարկեն  մանսուրյանական օրերը

    Սեպտեմբերի 1-ից կմեկնարկեն մանսուրյանական օրերը

    Տիգրան Մանսուրյանի հոբելյանին նվիրված «Մաեստրո Մանսուրյան-80» համերգաշարը կազմակերպում է Երևանի քաղաքապետարանը՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։ Հիշեցնենք,որ սեպտեմբերի 1-13-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանում տեղի կունենան մանսուրյանական օրեր: Համերգաշարը մեկնարկելու է սեպտեմբերի 1-ին՝ Արցախում՝ Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում: Այնտեղ կհնչի մաեստրոյի կինոերաժշտությունը՝ սիմֆոնիկ նվագախմբի համար նոր գործիքավորմամբ: Եվս երեք համերգ՝ սեպտեմբերի 4-ին, 5-ին և 6-ին,…

  • Շանհայը ընթերցասերներին ներկայացրել է 52-րդ հարկում գտնվող գրախանութը

    Շանհայը ընթերցասերներին ներկայացրել է 52-րդ հարկում գտնվող գրախանութը

    Չինաստանի գործարար կենտրոն Շանհայը ընթերցասերներին ներկայացնում է Duoyun Books գրախանութը։ Այն գտնվում է քաղաքի ամենաբարձր շենքի՝ Շանհայի աշտարակի 52-րդ հարկում, տեղեկացնում է Luxury Launches-ը: «Ամպերի միջից հառնող» գրախանութը, որը քաղաքի մշակույթի և գրականության սիրահարների համար իրական «դրախտ» է դարձել, ընթերցասերներին առաջարկում է ավելի քան 60 000 գիրք: Բացի գրքերի վաճառքից՝ Wutopia Lab-ի մշակած բացառիկ տարածքը…