Լրահոս
Վարկանիշի անկումը մղում է քայլերի․ Մեղրի համայնքին կվերադարձվեն 0.5 և 0.2 հա մակերեսով հողամասերը
Սյունիքի մարզի դատախազությունը 2025 թվականի ապրիլի 17-ին հայցադիմում էր ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ Սյունիքի մարզի Ալվանք համայնքում գտնվող՝ 0.2 և 0.5 հա մակերեսով հողամասերի՝ 2014 թվականի հուլիսի 4-ի աճուրդն անվավեր ճանաչելու և անվավերության հետևանքներ կիրառելու պահանջներով:
Հրապարակել է «Ռազմամարզական կազմակերպութիւնների զարգացման Ազգային հայեցակարգը»
Անվտանգային և ռազմամարզական ոլորտի ներկայացուցիչների միավորումը («ԱՌ Միավորում») հրապարակել է «Ռազմամարզական կազմակերպութիւնների զարգացման Ազգային հայեցակարգը»: Փաստաթուղթը մշակվել է ԱՌ Միավորման եւ «Ոգեզէն» համահայկական հարթակ-ի համատեղ աշխատանքային խմբի կողմից՝ ներկայացնելով «ԱՌ Միավորման» հայեցակարգային մոտեցումը
Կուսակցությունների ֆինանսավորման վերահսկողության խնդիրներ՝ Վաղարշապատի ընտրություններում․ «Ականատես»
Վաղարշապատի ընտրությունների ընթացքում արձանագրվել են կուսակցությունների ֆինանսական հոսքերի վերահսկողության և թափանցիկության հետ կապված մի շարք խնդիրներ: «Ականատես» դիտորդական առաքելության հաղորդագրության համաձայն՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի (ԿԿՀ) և Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ներկայացրած…
Ադրբեջանն «ավարտել է» Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության «դատական հետաքննության» փուլը
Ադրբեջանում հոկտեմբերի 31-ին շարունակվել է օկուպացված Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության՝ նախագահներ Արայիկ Հարությունյանի, Արկադի Ղուկասյանի, Բակո Սահակյանի և հանրապետության իշխանությունների այլ ներկայացուցիչների նկատմամբ դատական ֆարսը, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Դատավարության շրջանակում մեղադրանքներ են ներկայացվել Արցախի․․․
Լուվրից գողացված զարդերը փորձել են դարքնեթով վաճառել իսրայելական ընկերությանը․ BILD
Հոկտեմբերին Փարիզի Լուվր թանգարանում տեղի ունեցած հանդուգն կողոպուտի արդյունքում գողացված թագավորական զարդերը փորձել են վաճառել դարքնեթի միջոցով։ Գերմանական Bild թերթի հաղորդմամբ, կողոպտիչները կապ են հաստատել իսրայելական CGI Group անվտանգային ընկերության հետ՝ առաջարկելով գնել գողացված…
Երևանի 2 վարչական շրջաններում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի կոնցենտրացիան
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը հոկտեմբերի 22-28-ը (2025թ.)։ Երևանի 2 վարչական շրջաններում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տվյալներով՝ հոկտեմբերի 22-28-ը (2025թ.) մթնոլորտային օդի որակի…
Հայկ Բաբայանը նշանակվեց Ոստիկանության գվարդիայի հրամանատար
ՀՀ ՆԳ նախարար Արփինե Սարգսյանի հրամանով գեներալ-մայոր Հայկ Բաբայանը նշանակվել է ՆԳՆ ոստիկանության գվարդիայի հրամանատար: Այս մասին տեղեկացնում է ՆԳՆ մամուլի ծառայությունը։ Նշենք, որ նոյեմբերի 1-ից գործարկվում…
Էլոն Մասկի թռչող մեքենաների տեսլականը. Կկարողանա՞ Թեսլան հեղափոխել տրանսպորտը մինչև տարեվերջ
Էլոն Մասկը ներկայացնում է հեղափոխական թռչող մեքենայի նախատիպ, որը կարող է վերափոխել տրանսպորտը: Թեսլայի գլխավոր տնօրենը նպատակ ունի ներկայացնել այս համարձակ նախագիծը մինչև տարեվերջ:
Թեհրանի խաչմերուկը․ դիմադրություն, մեկուսացում և պայքար օրինականության համար
Թեհրանը կանգնած է ներքին և արտաքին լուրջ մարտահրավերների առաջ․ ռեժիմի օրինականության ձեռքբերման փորձերը ձախողվում են, բողոքի ալիքները աճում են, իսկ դիմադրության և միասնության կոչերը հնչում են միջազգային մեկուսացման և մարդու իրավունքների խախտումների ֆոնին։
Գազայի հատվածում խաղաղապահ առաքելությանը Թուրքիայի մասնակցությունը հնարավոր է
Գազայի հատվածում խաղաղապահ առաքելությանը Թուրքիայի մասնակցությունը Վաշինգտոնը լիովին հնարավոր է համարում: Այդ մասին հաղորդում է Axios պորտալը՝ հղում անելով ԱՄՆ կառավարության պաշտոնյային։
ՀՀ-ն 5 մլն եվրո կստանա ԵՄ-ից՝ միջուկային անվտանգության համար
Հայաստանը Եվրամիությունից կստանա 5 միլիոն եվրոյի ֆինանսական օգնություն՝ Հայկական ատոմակայանի միջուկային անվտանգության և ռադիացիոն պաշտպանության համակարգերն ամրապնդելու համար: ՀՀ կառավարության կողմից հաստատված և Եվրոպական հանձնաժողովի հետ ստորագրված համաձայնագիրը ընդգծում է…
Գերմանիայի կառավարությունը լրացուցիչ գումարներ է հատկացնելու պաշտպանության ոլորտին
Գերմանիայի կառավարությունը պատրաստվում է պաշտպանության ոլորտի համար լրացուցիչ 377 միլիարդ եվրո հատկացնել, հայտնում է Politico-ն։ Ըստ աղբյուրի՝ մինչև 2035 թվականը Բունդեսվերը նախատեսում է ստանալ 687 Puma զրահատեխնիկա, 561 Skyranger 30 հակաօդային համակարգ՝ անօդաչուներից պաշտպանվելու համար
Ի դեպ․ կառավարող վարչակազմը «տերտեր է պարեցնում»
Երկրում հանցագործությունների կտրուկ աճը գտնվում է հանրության ուշադրության կենտրոնում, մինչդեռ կառավարող վարչակազմը «տերտեր է պարեցնում»՝ փորձելով կեղծ օրակարգ ներարկել և հանրության ուշադրությունը շեղել դեպի իր նախընտրական՝ «սևի ու սպիտակի» խնդիրը։
Արևմուտքը մտահոգված է Չինաստանի և Ռուսաստանի հետ հնարավոր ռազմական բախման կապակցությամբ
ԱՄՆ-ն և Եվրամիությունը պետք է առաջիկա 18 ամիսների ընթացքում պատրաստվեն Չինաստանի և Ռուսաստանի մասնակցությամբ հնարավոր լայնամասշտաբ ռազմական բախման։ Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի եվրոպական ուժերի գլխավոր հրամանատար, գեներալ Ալեքսուս Գրինկևիչը։














