Սպորտ
Ազատ TV-ն անդրադառնում է սպորտային աշխարհի իրադարձություններին՝ ազգային առաջնություններից մինչև միջազգային մրցաշարեր։
Մխիթարյանը Reddit-ում պատասխանել է երկրպագուների հարցերին
Լոնդոնի «Արսենալի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Reddit-ում պատասխանել է երկրպագուների հարցերին: Հայ ֆուտբոլիստն օնլայն հարցազրույցի մեկնարկի մասին նշել է նաև թվիթերյան իր միկրոբլոգում: «Եկեք սկսենք»,- գրել է 30-ամյա ֆուտբոլիստը: – Խաղի ընթացքում Դուք միշտ առաջնորդվում եք նախապես մշակած մարտավարությա՞մբ, թե՞ փորձում եք ձևավորել սեփականը: – Խաղից առաջ դուք ձեր գլխում ունեք նախապես…
Բավարիան լրացուցիչ ժամանակում հաղթեց Հերտային․Գերմանիայի Գավաթ
Գերմանիայի Գավաթի 1/8 եզրափակչի շրջանակում «Հերտան» սեփական հարկի տակ ընդունեց Մյունխենի «Բավարիային»: Խաղը կայացավ «Օլիմպիաշտադիոնում» և ավարտվեց հյուրերի հաղթանակով` 3:2: Հաղթողի կազմում դուբլի հեղինակ դարձավ Սերժ Գնաբրին: Տանտերերի կազմում աչքի ընկան Մաքսիմիլիան Միտելշտեդտը և Դեյվի Զելկեն: Հաղթական գոլը խփվեց 98-րդ րոպեին: Գոլով աչքի ընկավ «Բավարիայի» հարձակվող Կինգսլի Կոմանը: Այսպիսով, «Բավարիան» այս հաղթանակի շնորհիվ դուրս եկավ…
ԱՊԼ-ն ժամանակավորապես նոր առաջատար ունի.Մանչեսթեր Սիթին հաղթեց
Անգլիայի Պրեմիեր լիգայի 27-րդ տուրում «Մանչեսթեր Սիթին» «Գուդիսոն Փարկում» հյուրընկալվեց «Էվերթոնին»: Խաղն ավարտվեց «քաղաքաբնակների» հաղթանակով` 2:0: Հանդիպման հաշիվը բացեց պաշտպան Էմերիկ Լապորտը: Հանդիպման վերջնական հաշիվը ձևակերպեց Գաբրիել Ժեզուսը: Այս խաղից հետո Խոսեպ Գվարդիոլայի գլխավորած թիմը շրջանցեց «Լիվերպուլին» և ժամանակավորապես գլխավորեց մրցաշարային աղյուսակը: «Մանչեսթեր Սիթին» և «Լիվերպուլն» ունեն հավասար` 62-ական միավոր: «Էվերթոնը» 33 միավորով 9-րդ տեղում…
Բուսկետս. Բարսելոնան և Ռեալը Եվրոպայի լավագույն ակումբներն են
Իսպանիայի Գավաթի կիսաեզրափակիչ «Բարսելոնա»-«Ռեալ» առաջին հանդիպումից հետո մեկնաբանություն է տվել կատալոնացիների կիսապաշտպան Սերխիո Բուսկետսը. «Ընդհանուր առմամբ ոչ-ոքին արդարացի արդյունք է: Ամեն ինչ կվճռվի պատասխան խաղում: Երկու թիմերին էլ ունեին հաղթելու հնարավորություն: «Ռեալի»՝ հաջորդ փուլ անցնելու հնարավորությունները 50% են, նույնիսկ եթե հաշվի առնենք այն, որ նրանք խաղալու են տանը: Նման խաղերում ֆավորիտներ չկան: «Բարսելոնան» և «Ռեալը»…
Վինիսիուսն Էլ Կլասիկոյի առաջին խաղակեսում կատարել է նույնքան հարված, որքան Բարսելոնան
Իսպանիայի Գավաթի կիսաեզրափակիչ առաջին խաղում Մադրիդի «Ռեալը» հյուրընկալվեց «Բարսելոնային»: Հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի՝ 1:1 հաշվով: Opta-ն հետաքրքիր վիճակագրություն է առանձնացրել: Էլ Կլասիկոյի առաջին խաղակեսում «սերուցքայինների» հարձակվող Վինիսիուսը կատարել է 4 հարված: Նույնքան հարված է կատարել ամբողջ խաղակեսի ընթացքում կատալոնական ակումբը: Հավելենք, որ կիսաեզրափակչի պատասխան մրցավեճը կկայանա փետրվարի 27-ին: Հաղորդում է armsport.am-ը։
Մխիթարյան. Օգնում ենք Գենդուզիին խորհուրդներով
«Արսենալի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը գովեստի խոսքեր է հղել «զինագործների» կիսապաշտպան Մատեո Գենդուզիի հասցեին: 30-ամյա ֆուտբոլիստը հույս է հայտնել, որ 19-ամյա ֆուտբոլիստը քրտնաջան աշխատանքի դեպքում կարող է դառնալ աշխարհի լավագույն կիսապաշտպաններից մեկը: «Գենդուզին 19 տարեկան է, նա պետք է մտածի ֆուտբոլի մասին: Ոչ բոլորն են այդ տարիքում Ֆրանսիայից տեղափոխվում «Արսենալ»: Կարծում եմ,…
Խամեսի հայրը Յուվենտուսի մասին. դա լավ տարբերակ կլինի
«Բավարիայի» կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսի հայրը՝ Ուիլսոն Ռոդրիգեսը խոսել է որդու ապագայից: «Այժմ տեսնում եմ, որ որդիս շատ հանգիստ է, շատ չի խոսում ու այնքան էլ գոհ չէ: Խոսակցությունները «Յուվենտուսի» մասի՞ն: Դա լավ տարբերակ կլիներ, ինձ դուր է գալիս իտալական ֆուտբոլի վիճակը»,- ասել է 27-ամյա ֆուտբոլիստի հայրը: Ապա մենկաբանել է Խամեսի ու Կովաչի հարաբերությունները. «Անչելոտին ու…
Ռոնալդու. Բախտս բերել է, որ Ա Սերիայում եմ խաղում
«Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն հայտնել է, որ ուրախ է խաղալ Իտալիայի առաջնությունում: «Շատ ուրախ եմ, որ 34-րդ տարեդարձս նշում եմ Թուրինում: Հաճելի է Իտալիայում ապրելը: Շնորհակալ եմ երկրպագուներին աջակցության համար: Սա հրաշալի փորձ է: Բախտս բերել է, որ Ա Սերիայում եմ խաղում: Մարդիկ ինձ շատ լավ են վերաբերվում, հատկապես՝ Թուրինում՝ այս գեղեցիկ ու խաղաղ քաղաքում:…
Պորտուգալացի ֆուտբոլիստը տեղափոխվեց Գանձասար-Կապան
Հայաստանի Բարձրագույն խումբը ներկայացնող «Գանձասար-Կապանը» նորեկ ունի: Ինչպես հայտնում է կապանյան ակումբի մամուլի ծառայությունը, ակումբը պայմանագիր է կնքել պորտուգալացի ֆուտբոլիստ Ժորժե Շուլայի հետ: Պայմանագիրը նախատեսված է մեկ տարով: Շուլան պորտուգալական «Պորտուի» սան է, հանդես է եկել Պորտուգալայի բարձրագույն խումբը ներկայացնող մի շարք թիմերում՝ «Սպորտինգ», «Մարիտիմու», խաղացել է հոլանդական «Վենլո» և լիտվական «Ժալգրիս» ակումբներում։ Վերջին ակումբը…
Դատարանը Կոկորինի և Մամաևի կալանքը 2 ամսով երկարաձգել է
Մոսկվայի Տվերի մարզի դատարանը «Զենիթի» հարձակվող Ալեքսանդր Կոկորինի և «Կրասնոդարի» կիսապաշտպան Պավել Մամաևի կալանքի ժամկետը 2 ամսով երկարաձգել է: Այս մասին հայտնում է RT-ը: 2018 թվականի հոկտեմբերի 8-ին ռուս ֆուտբոլիստները Մոսկվայում ծեծել էին ռուսական Առաջին ալիքի հաղորդավարուհի Օլգա Ուշակովայի վարորդին՝ նրան հասցնելով գանգուղեղի ծանր վնասվածքներ: Դրանից հետո Կոկորինն ու Մամաևը սրճարանում հարձակվել էին Ռուսաստանի արդյունաբերության…
Ռեալն ու Բարսելոնան Իսպանիայի Գավաթում կհանդիպեն 13-րդ անգամ
Իսպանիայի Գավաթի կիսաեզրափակչում այսօր կմցրեն Մադրիդի «Ռեալն» ու «Բարսելոնան»: Սա թիմերի 13-րդ դիմակայությունը կլինի այս մրցաշարում: Նախորդ 12 դիմակայություններից 6-ում հաղթել է «Ռեալը», 6 անգամ էլ հաջորդ փուլ է անցել կատալոնական ակումբը: «Բարսելոնա»-«Ռեալ» կիսաեզրափակիչ առաջին մրցավեճը կկայանա այսօր` ուղիղ կեսգիշերին: Հաղորդում է armsport.am-ը։
ԱՊԼ-ի միանգամից 3 ակումբ կապվել է Բեյլի գործակալի հետ
Անգլիայի Պրեմիեր Լիգայի երեք ակումբ հետաքրքրված է Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Գարեթ Բեյլի ծառայություններով: Ինչպես հայտնում է Okdiario-ն, ուելսցուն իրենց թիմում են ցանկանում տեսնել «Մանչեսթեր Յունայթեդը», «Չելսին» ու «Տոտենհեմը»: Այս ակումբներն արդեն կապվել են Բեյլի գործակալի հետ՝ պարզելու Մադրիդում նրա ներկայիս վիճակը: Բեյլը «սերուցքայիններին» է միացել 2013 թվականին՝ տեղափոխվելով «Տոտենհեմից»՝ 101 միլիոն եվրոյի դիմաց: Ընթացիկ մրցաշրջանում…
Կառավարությունը նպատակ է հետապնդում ապահովել մանկապատանեկան սպորտի զարգացումը
Սպորտի բնագավառում կառավարությունը նպատակ է հետապնդում ապահովել մանկապատանեկան սպորտի զարգացումը՝ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի, մարզաձևերի ֆեդերացիաների, մարզական հասարակական կազմակերպությունների հետ համագործակցությամբ: Այս մասին նշված է կառավարության ծրագրի նախագծի՝ սպորտի բաժնում։ Կառավարությունը խոստանում է, որ Ազգային օլիմպիական կոմիտեի և մարզական ֆեդերացիաների հետ կհամագործակցի սպորտի բնագավառում հայաստանցի մարզիկների հաջողությունների համար անհրաժեշտ պայմաններ ստեղծելու ուղղությամբ՝ այն համարելով Հայաստանի…
Ինֆանտինոն ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնի միակ թեկնածուն է
ՖԻՖԱ-ի գործող նախագահ Ջանի Ինֆանտինոն կազմակերպության ղեկավարի պաշտոնի միակ թեկնածուն է: Այս մասին հաղորդում է AFP գործակալությունը: Նոր նախագահի ընտրությունը տեղի կունենա 2019 թվականի հունիսի 5-ին Փարիզում: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ 196 ազգային ֆեդերացիաներ աջակցում են Ինֆանտինոյին: Վերջինիս մրցակիցը պետք է լիներ շվեյցարացի Ռամոն Վերան, սակայն նրա՝ նույնիսկ որպես թեկնածու գրանցվելու շանսերը շատ…














