Սպորտ
Ազատ TV-ն անդրադառնում է սպորտային աշխարհի իրադարձություններին՝ ազգային առաջնություններից մինչև միջազգային մրցաշարեր։
Հայաստանի հավաքականի պաշտպանը կարիերան կշարունակի Լոռիում
Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Հայկ Իշխանյանը կարիերան կշարունակի Վանաձորի «Լոռիում»: Այս մասին ArmSport-ը տեղեկացել է ակումբի մամուլի քարտուղարությունից: Սպասվում է, որ մոտ ժամանակներս այդ մասին կհաղորդվի պաշտոնապես: Հիշեցնենք, որ դեկտեմբերի 28-ին հայտնի էր դարձել, որ «Գանձասար-Կապանն» ու Հայկ Իշխանյանը երկկողմ համաձայնությամբ խզել են պայմանագիրը։ Հայկ Իշխանյանը «Գանձասար-Կապանում» հանդես էր գալիս 2015 թվականից։ Անցկացրել է 98…
Հայաստանի աթլետների թիմը մեկնում է Ստամբուլ
Այս մրցաշրջանում փետրվարի 8-ին իր առաջին արտագնա մրցուղերթը կկատարի Հայաստանի աթլետիկայի թիմը, հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը: Թուրքիայի մայրաքաղաք Ստամբուլում 12-օրյա ուսումնամարզական հավաք կանցկացնեն մեր 10-ը մարզիկ-մարզուհիներ: Հավաքին կհաջորդի Բալկանյան երկրների ձմեռային առաջնությունը, որը կավարտվի փետրվարի 17-ին: Մրցավարտից հետո մեր աթլետները տեղում կշարունակեն մարզումները և Երևան կվերադառնան փետրվարի 22-ին: Պատվիրակության ղեկավար, մոտ անցյալի նշանավոր արագավազորդ…
Ռունի. Նախկինի պես կարող եմ խաղալ ԱՊԼ-ում
Ամերիկյան «Դի Սի Յունայթեդի» հարձակվող Ուեյն Ռունին խոսել է Անգլիայի Պրեմիեր լիգայում հայտնվելու մասին. «Եթե անկեղծ լինեմ, ապա կարծում եմ ` կարող եմ կրկին խաղալ ԱՊԼ-ում: Գիտեմ դա, քանի որ միշտ վստահ եմ եղել ուժերիս: Ինքս ինձնից միշտ մեծ սպասելիքներ եմ ունենում»,- Ռունիի խոսքը մեջբերում է CNN-ը: Անգլիացին «Դի Սի Յունայթեդ» է տեղափոխվել «Էվերթոնից» 2018…
Ալվեսը պլանավորում է կրկին խաղալ Գվարդիոլայի գլխավորությամբ
ՊՍԺ-ի պաշտպան Դանի Ալվեսը ընթացիկ մրցաշրջանից հետո կարող է կարիերան շարունակել Անգլիական Պրեմիեր Լիգայում: Այս մասին հաղորդում է UOL-ը: Աղբյուրի տեղեկություններով՝ 35-ամյա բրազիլացին ցանկանում է պայմանագիր կնքել «Մանչեսթեր Սիթիի» հետ, որպեսզի կրկին աշխատի Պեպ Գվարդիոլայի ղեկավարությամբ: Հենց նրա գլխավորությամբ էր Ալվեսը խաղում «Բարսելոնայում»: Ֆուտբոլիստի գործող պայմանագիրը ՊՍԺ-ի հետ նախատեսված է մինչև 2019-ի հուլիսի վերջ: Նշվում է,…
Մարսել-Բորդո հանդիպմանը ներկա միակ «երկրպագուն»
Ֆրանսիայի առաջնության 18-րդ տուրի «Մարսել»-«Բորդո» հանդիպումը մարսելցիների «Վելոդրոմ» մարզադաշտի որակազրկման պատճառով ենթացել է առանց երկրպագուների: Միակը, որին կարելի էր նկատել տրիբունայում, սև կատուն էր: Նրա կողքին խաղին հետևելու իրավունք ունեին միայն հայտացուցակներում չհայտնված ֆուտբոլիստներն ու ակումբի ղեկավարությունը: Դատարկ մարզադաշտի պատճառը «Լիլի» դեմ խաղում «Մարսելի» երկրպագուների խուլիգանական արարքներն էին: Հանդիպումն ավարտվեց 1:0 հաշվով՝ հօգուտ տան տերերի:…
Ալաշկերտի նախկին պաշտպանը տեղափոխվեց Բանանց
«Բանանց» ՖԱ-ն պայմանագիր է կնքել պաշտպան Անդրանիկ Ոսկանյանի հետ, հայտնում է երևանյան ակումբի պաշտոնական կայքը: Անդրանիկը մինչ այս հանդես է եկել «Միկայում» և «Ալաշկերտում»: «Ալաշկերտն» անցած տարվա դեկտեմբերին էր հայտարարել Ոսկանյանի հետ պայմանագիրը խզելու մասին: Ընթացիկ մրցաշրջանում նա Հայաստանի առաջնության 22 հանդիպման էր մասնակցել «Ալաշկերտի» կազմում: «Բանանցն» Անդրանիկ Ոսկանյանին հաջողություն և բազում հաղթանակներ է մաղթում:…
Ազարը Չելսիի ղեկավարությանը կհայտնի Ռեալ տեղափոխվելու իր մտադրության մասին
Հայտնի են «Չելսիի» հարձակվող Էդեն Ազարի ծրագրերն իր ապագայի վերաբերյալ: Երեկ` փետրվարի 5-ին, բելգիացին հայտարարել էր, որ որոշում է կայացրել և գիտի, թե ինչ պետք է անի մոտ ապագայում: The Telegraph-ի տեղեկություններով, 28-ամյա հարձակվողը որոշել է չմնալ լոնդոնյան ակումբում հաջորդ մրցաշրջանում և շուտով այդ մասին կհայտնի ղեկավարությանը: Ազարի և «Չելսիի» միջև պայմանագրի երկարաձգման վերաբերյալ բանակցություններն…
Բարսելոնան Ռեալի հետ կխաղա չինական հիերոգլիֆներով շապիկներով
«Բարսելոնան» Իսպանիայի Գավաթի կիսաեզրափակչի` «Ռեալի» հետ խաղում դաշտ դուրս կգա հատուկ մարզահագուստով: Ֆուտբոլիստների ազգանունները կգրվեն նաև չինարեն: Այսպիսով, կատալոնական ակումբը որոշել է նշել 2019 թվականի մեկնարկը` չինական օրացույցով: «Բարսելոնան» ներկայացրել է նաև այն ֆուտբոլիստների անունները, որոնք հրավիրվել են պատրաստվելու խաղին: Ընդհանուր առմամբ թիմի հայտացուցակն այս տեսքն ունի` Դարպասապահներ. տեր Շտեգեն, Պենյա, Պաշտպաններ. Սեմեդու, Լանգլե, Մուրիլյո,…
Բարսելոնայի առաջատարներից մեկը չի ընդգրկվել Ռեալի դեմ խաղի հայտացուցակում
Կատալոնական «Բարսելոնան» ներկայացրել է Մադրիդի «Ռեալի» դեմ խաղի հայտացուցակը: Հանդիպումը կկայանա Իսպանիայի Գավաթի կիսաեզրափակչի շրջանակում` փետրվարի 6-ին: Հայտացուցակում ընդգրկվել է Լիոնել Մեսսին, որի մասնակցությունը հարցականի տակ էր: Էլ Կլասիկոյին չի մասնակցի Ուսման Դեմբելեն: Ֆուտբոլիստը նոր է ապաքինվում վնասվածքից: Հաղորդում է armsport.am-ը։
Յուվենտուսը պատրաստ է 3 տրանսֆեր իրականացնել, որպեսզի գոհացնի Ռոնալդուին
«Յուվենտուսը» պատրաստ է 3 տրանսֆեր իրականացնել, որպեսզի գոհացնի թուրինյան ակումբի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին: Ինչպես հայտնում է Tuttosport-ը, այդ ցանկում առաջինը «Ռեալի» կիսապաշտպան Իսկոն է, որի հետ պորտուգալացին ավելի վաղ հանդես է եկել միևնույն թիմում: Նշվում է, որ կիսապաշտպանն ընդհանուր լեզու չի գտնում մադրիդյան ակումբի գլխավոր մարզիչ Սանտյագո Սոլարիի հետ, այդ իսկ պատճառով հավանական է, որ…
Սոլարին որոշել է, թե ով կլինի Ռեալի դարպասապահը Բարսելոնայի հետ գավաթային առաջին խաղում
Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Կեյլոր Նավասը կշարունակի պաշտպանել թիմի դարպասը Իսպանիայի Գավաթի խաղարկությունում: 32-ամյա կոստառիկացին կլինի «սերուցքայինների» դարպասապահը «Բարսելոնայի» հետ գավաթային առաջին խաղում: Սանտիագո Սոլարին որոշել է առայժմ փոփոխություններ չկատարել և շարունակել գավաթային խաղերում դաշտ դուրս բերել Նավասին: Այս մասին հայտնում է Marca-ն: Կեյլոր Նավասն այս տարի կորցրել է իր տեղը «Ռեալի» հիմնական կազմում` այն զիջելով…
Ռեալը դժգոհ է Լա Լիգայից. ժամանակացույցն անարդար է կազմված
Մադրիդի «Ռեալը» դժգոհ է Իսպանիայի առաջնության օրացույցից: Ակումբում կարծում են, որ Լա Լիգան անարդար է վարվել իրենց հետ, քանի որ «Բարսելոնան» Իսպանիայի Գավաթի կիսաեզրափակչի երկու խաղերից առաջ 1 օր ավել հանգստանալու ժամանակ է ունենալու: Այս մասին հաղորդում է Marca-ն: Այսպես՝ առաջին կիսաեզրափակիչը կկայանա փետրվարի 6-ին Կատալոնիայում: «Բարսելոնան» այդ խաղից առաջ Լա Լիգայում հանդիպում է անցկացրել…
Սկալոնին Մեսսիի վերադարձի մասին. Վաղուց չեմ խոսել նրա հետ
Արգենտինայի հավաքականի գլխավոր մարզիչ Լիոնել Սկալոնին մեկնաբանել է տեղեկությունն այն մասին, որ «Բարսելոնայի» ավագ Լիոնել Մեսսին որոշել է վերադառնալ ազգային ընտրանի և այդ մասին հաղորդել է իրեն: «Վաղուց Մեսսիի հետ չեմ խոսել: Նա առաջիկայում խաղ ունի: Տեսնենք՝ կկարողանա արդյոք խաղալ»,- մասնագետի խոսքերն է մեջբերում Ole-ն: Հիշեցնենք՝ վերջին անգամ Լեոն Արգենտինայի հավաքականի կազմում խաղացել է 2018…
Ռամոս. Պանենկան պարզապես 11-մետրանոցն իրացնելու միջոց է
Մադրիդի «Ռեալի» պաշտպան և ավագ Սերխիո Ռամոսը խոսել է 11-մետրանոցներն իրացնելու իր ոճի մասին: Հիշեցնենք` իսպանացին 11-մետրանոցները հիմնականում իրացնում է «պանենկա» ոճով. «Կրիշտիանուի հեռանալուց հետո ես ինձ վրա եմ վերցրել 11-մետրանոցներն իրացնողի դերը և ուրախ եմ դրա համար: «Պանենկան» պարզապես իրացման միջոց է, բայց ես երբեք չեմ ձգտում վիրավորել դարպասապահին»,- Ռամոսի խոսքերն է փոխանցում FourFourTwo-ն:…














