Սպորտ

Ազատ TV-ն անդրադառնում է սպորտային աշխարհի իրադարձություններին՝ ազգային առաջնություններից մինչև միջազգային մրցաշարեր։

  • NBA. Խաղային օրվա արդյունքները և լավագույն դրվագները

    NBA. Խաղային օրվա արդյունքները և լավագույն դրվագները

    Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) կանոնավոր առաջնությունում այսօր կայացել է 8 հանդիպում: Գրանցված արդյունքները ներկայացված են ստորև: «Բոսթոն»-«Շարլոտ»՝ 126-94 (35-28, 28-31, 35-16, 28-19) «Մայամի»-«Չիկագո»՝ 89-105 (21-31, 27-19, 20-28, 21-27) «Նյու Յորք»-«Դալաս»՝ 90-114 (20-24, 27-31, 23-35, 20-24) «Վաշինգտոն»-«Ինդիանա»՝ 107-89 (35-25, 24-20, 23-24, 25-20) «Մինեսոտա»-«Մեմֆիս»՝ 99-97 (24-16, 20-28, 27-25, 22-24, 6-4) «Նյու Օրլեան»-«Դենվեր» 99-105 (26-29, 30-24, 19-33, 24-19)…

  • Բարսելոնան ջախջախեց Սևիլիային և դուրս եկավ Իսպանիայի Գավաթի կիսաեզրափակիչ

    Բարսելոնան ջախջախեց Սևիլիային և դուրս եկավ Իսպանիայի Գավաթի կիսաեզրափակիչ

    Իսպանիայի Գավաթի 1/4 եզրափակչի պատասխան խաղում «Բարսելոնան» «Կամպ Նոու» ստադիոնում ընդունեց «Սևիլիային»: Խաղն ավարտվեց Էռնեստո Վալվերդեի գլխավորած թիմի ջախջախիչ հաղթանակով` 6:1: «Կապտանռնագույնների» կազմում դուբլով աչքի ընկավ Ֆիլիպե Կոուտինյոն, մեկական անգամ գոլ խփեցին Իվան Ռակիտիչը, Սերխի Ռոբերտոն, Լուիս Սուարեսը և Լիոնել Մեսսին: «Սևիլիայի» կազմում գոլ խփեց Գիլյերմե Արանան: Նշենք, որ խաղի 27-րդ րոպեին Էվեր Բանեգան չկարողացավ…

  • Բասկետբոլի Ա լիգա. Արցախը վերադարձել է լավագույն եռյակ

    Բասկետբոլի Ա լիգա. Արցախը վերադարձել է լավագույն եռյակ

    Բասկետբոլի Ա լիգայի 2018/19 թթ. մրցաշրջանի 17-րդ տուրում «Արցախը» հյուրընկալվելիս 95-84 հաշվով հավասար պայքարում առավելության է հասել «Էրեբունի Սեդարս» ակումբի նկատմամբ: Հանդիպման ամենաարդյունավետ խաղացող է ճանաչվել Հայաստանի ազգային հավաքականի խաղացող Ալբերտ Թադևոսյանը («Արցախ»), որը վաստակեցլ է 29 միավոր: Թադևոսյանը 5 անգամ տիրել է օղակից անրադարձող գնդակին և կատարել 2 արդյունավետ փոխանցում: Հաղորդում է armsport.am-ը։

  • Ատալանտան «ծնկի բերեց» Յուվենտուսին

    Ատալանտան «ծնկի բերեց» Յուվենտուսին

    Իտալիայի Գավաթի քառորդ եզրափակչում «Ատալանտան» սեփական հարկի տակ ընդունեց «Յուվենտուսին»: Խաղը կայացավ «Ատլետի Աձուրի» ստադիոնում և ավարտվեց 3:0 հաշվով` հօգուտ տանտերերի: Հաղթողի կազմում դուբլ ձևակերպեց կոլումբացի հարձակվող Դուվան Սապատան, ևս մեկ գոլ իր հաշվին գրանցեց բելգիացի պաշտպան Տիմոտի Կաստանը: Այսպիսով, «Ատալանտան» դուրս եկավ մրցաշարի կիսաեզրափակիչ: Կիսաեզրափակչում «Ատալանտան» կհանդիպի «Ֆիորենտինային», որն այսօր ջախջախել էր «Ռոմային» 7:1…

  • ԱՊԼ.  Բորնմութը ջախջախում է Չելսիին

    ԱՊԼ. Բորնմութը ջախջախում է Չելսիին

    Անգլիայի Պրեմիեր լիգայի 24-րդ տուրում «Չելսին» «Վիտալիտի Դին Կորտ» ստադիոնում հյուրընկալվեց «Բորնմութին»: Խաղն ավարտվեց տանտերերի ջախջախիչ հաղթանակով` 4:0: Տանտերերի կազմում դուբլ ձևակերպեց Ջոշուա Քինգը, մեկ անգամ աչքի ընկան Դևիդ Բրուքսը և Չարլի Դենիելսը: Այս հաղթանակից հետո «Բորնմութը» 33 միավորով բարձրացավ մրցաշարային աղյուսակի 10-րդ հորիզոնականը: «Չելսին» 47 միավորով մնաց 4-րդ տեղում: «Թոշակառուներին» հետապնդող «Արսենալը» նույնպես 47…

  • ՀԲՖ նախագահ. Արսեն Ջուլֆալակյանին խորհուրդ կտամ արդեն եղած նախագիծը որպես իր  միտք չներկայացնել

    ՀԲՖ նախագահ. Արսեն Ջուլֆալակյանին խորհուրդ կտամ արդեն եղած նախագիծը որպես իր միտք չներկայացնել

    Արսեն Ջուլֆալակյանին խորհուրդ կտամ արդեն եղած նախագիծը որպես իր նոր միտք, հերոսություն չներկայացնել: Ազգային հավաքականներում եղած տարիները որպես մարզիկների աշխատանքային ստաժ ճանաչելու մտահաղացումն իմն է եղել և նախագծի վրա արդեն կա կատարված ծավալուն աշխատանք: Եթե պետք է, կարող եմ տրամադրել, ավարտին հասցնի նախագիծը: Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ, ԱԺ…

  • «Արարատ»-ը պայմանագիր է կնքել հարավկորեացի ֆուտբոլիստի հետ

    «Արարատ»-ը պայմանագիր է կնքել հարավկորեացի ֆուտբոլիստի հետ

    Երևանի «Արարատ»-ը պայմանագիր է կնքել հարավկորեացի Վուն-Սուբ Սիմի հետ: 28-ամյա կիսապաշտպանը երևանյան ակումբ է տեղափոխվել մալայզիական «Պոլիս ԴՌՄ» ֆուտբոլային ակումբից: https://www.facebook.com/fcararatyerevanofficial/posts/2381506328549639

  • Արոնյանը ոչ-ոքի խաղաց, իսկ Մելքումյանը հաղթեց․ Gibraltar Chess Masters 2019

    Արոնյանը ոչ-ոքի խաղաց, իսկ Մելքումյանը հաղթեց․ Gibraltar Chess Masters 2019

    Կայացան Gibraltar Chess Masters 2019 մրցաշարի նախավերջին՝ 9-րդ տուրի հանդիպումները: Լևոն Արոնյանը սև խաղաքարերով ոչ-ոքի խաղաց խորվաթ Իվան Սարիչի հետ, իսկ Հրանտ Մելքումյանը կրկին հաղթեց: Այս անգամ նրա մրցակիցը հնդիկ Ռաունակ Սադհվանին էր: Արոնյանն ու Մելքումյանն այժմ ունեն հավասար՝ 6.5 միավոր ու ևս 11 շախմատիստների հետ կիսում են 5-17 տեղերը: Առաջատարը 7.5 միավորով ռուսաստանցի Վլադիսլավ…

  • Հայ բռնցքամարտիկները մեկնել են Սոչի

    Հայ բռնցքամարտիկները մեկնել են Սոչի

    Հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկներ Վահե Սարուխանյանը ու Գոռ Երիցյանը մեկնել են Սոչի: Բռնցքամարտիկները Սոչիում կանցկացնեն իրենց մարզումները՝ մինչ կայանալիք մենամարտերը: Փետրվարի 9-ին երկու հայ բռնցքամարտիկները կանցկացնեն իրենց հերթական մենամարտերը: WBO վարկածով աշխարհի երիտասարդների չեմպիոն Գոռ Երիցյանը կմենամարտի արգենտինացի Մաքսիմիլիանո Լեոնել Սքալզոնեի հետ: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի գավաթի խաղարկության շրջանակում կայանալիք առաջին մենամարտում Վահե Սարուխանյանը կմրցի Ռուսաստանի…

  • Մեսսին իր 50-րդ գոլն է խփել Իսպանիայի գավաթում  (Տեսանյութ)

    Մեսսին իր 50-րդ գոլն է խփել Իսպանիայի գավաթում (Տեսանյութ)

    Իսպանիայի Գավաթի 1/4 եզրափակչի պատասխան խաղում «Բարսելոնը» 6:1 հաշվով ջախջախել է «Սևիլյային» և դուրս եկել կիսաեզրափակիչ: Առաջին հանդիպումն ավարտվել էր 0:2 հաշվով: Կատալոնացիների հարձակվող Լիոնել Մեսսին դարձել է 6-րդ գոլի հեղինակ: 31-ամյա արգենտինացու համար դա Իսպանիայի գավաթի 70-րդ հանդիպման 50-րդ գոլն: Incredible performance by #Barcelona 🔵🔴 Perfect football with the finishing touch from #Messi pic.twitter.com/8ygfEOwzhk…

  • Ֆուտզալի Հայաստանի հավաքականը պարտվեց Շվեդիայի թիմին

    Ֆուտզալի Հայաստանի հավաքականը պարտվեց Շվեդիայի թիմին

    Ֆուտզալի Հայաստանի հավաքականը պարտությամբ մեկնարկեց աշխարհի առաջնության որակավորման փուլում: Այս մասին հայտնում է ՀՖՖ-ն: Շվեդիայի Ալինգսաս քաղաքի «Էստրադ Ալինգսաս» մարզահամալիրում կայացավ Աշխարհի ֆուտզալի առաջնության որակավորման փուլի E խմբի առաջին տուրի հանդիպումը Շվեդիայի և Հայաստանի հավաքականների միջև: Շվեդները հաղթեցին 3:1 հաշվով: Նույն խմբի մյուս խաղում Բելգիայի հավաքականը 12:0 հաշվով հաղթել էր Մալթայի ընտրանուն: Հաջորդ տուրում Հայաստանի…

  • Բարսելոնան պատրաստվում է «փրկել» Տոդիբոյին Թուլուզի «ճիրաններից»

    Բարսելոնան պատրաստվում է «փրկել» Տոդիբոյին Թուլուզի «ճիրաններից»

    «Թուլուզի» կենտրոնական պաշտպան Ժան-Կլեր Տոդիբոն կարող է հայտնվել «Բարսելոնայում» արդեն ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում: Այս մասին գրում է Mundo Deportivo-ն: Հունվարի սկզբին կատալոնական ակումբը հայտարարել էր, որ 19-ամյա ֆուտբոլիստը կմիանա նրանց ամռանը, երբ կավարտվի վերջինիս պայմանագրի ժամկետը «Թուլուզի» հետ: Այժմ «կապտանռնագույնները» հուսով են, որ կարող են ստանալ ֆրանսիացու տրանսֆերը հիմա` փոքր գումար վճարելով: «Թուլուզը» զրկել…

  • Հաքիմիի գործակալը հստակեցված պատասխան է տվել իր հաճախորդի ապագային վերաբերող հարցին

    Հաքիմիի գործակալը հստակեցված պատասխան է տվել իր հաճախորդի ապագային վերաբերող հարցին

    Դորտմունդի «Բորուսիայի» ֆուտբոլիստ Աշրաֆ Հաքիմիի գործակալ Ալեխանդրո Կամանյոն հայտարարել է, որ իր հաճախորդն ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո ցանկանում է վերադառնալ Մադրիդի «Ռեալ»: Ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքները պատկանում են «արքայական ակումբին»: «Չնայած Աշրաֆի փայլուն ելույթներին «Բորուսիայում», նրան պետք է վերադառնալ «Ռեալ» վարձակալությունից հետո: Նա շնորհակալ է դորտմունդյան ակումբից` իրեն վստահելու համար, սակայն նա ցանկանում է վերադառնալ Մադրիդ»,-…

  • Կագավան մոտ է Մոնակո տեղափոխությանը

    Կագավան մոտ է Մոնակո տեղափոխությանը

    Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Շինձի Կագավան ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ կարող է տեղափոխվել «Մոնակո»: France Football-ը հաղորդում է, որ «Մոնակոյի» ղեկավարությունը լրջորեն դիտարկում է Կագավայի տրանսֆերը գնելու տարբերակը: Կագավայի տեղափոխությունը բարդ չի լինի իրականացնել, քանի որ «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Լյուսեն Ֆավրը 29-ամյա ֆուտբոլիստի հետ հույսեր չի կապում: Բացի այդ, ավելի վաղ անձամբ Կագավան հայտարարել էր, որ…