Աշխարհ
Իսպանիայում պատմական հուշամետաղադրամ են շրջանառության մեջ դրել
Իսպանիայի Ազգային Բանկը շրջանառության մեջ է դրել արծաթե հուշամետաղադրամ՝ 10 եվրո անվանական արժեքով՝ սահմանադրության վրա արքայազն Ֆիլիպի երդմնակալության պատկերով: Մետաղադրամը նվիրված է Ֆիլիպ 4-րդ արքայի ծննդյան 50 ամյակին, հայտնում է Իսպանիայի Կենտրոնական բանկի պորտալը: Մետաղադրամները հիշեցնում են Ֆիլիպի կյանքի դրվագները, մասնավորապես այն պահը, երբ նա 1986 թվականին՝ 18 տարեկանը լրանալուն պես, երկրի խորհրդարանի շենքում հավատարմության…
Թուրքիան ու Ադրբեջանն ուժեղացնում են համագործակցությունը ռազմաբժշկական ոլորտում
Թուրքիան և Ադրբեջանը շարունակում են ամրապնդել համագործակցությունը ռազմական ոլորտում։ Ադրբեջանի պաշտպանության նախարարության հայտարարության համաձայն Անկարայում տեղի է ունեցել հանդիպում՝ Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ Մեթին Գյուրեքի և Ադրբեջանի պաշտպանության փոխնախարար, գեներալ լեյտենանտ Քերիմ Վելիևի միջև։ Հանդիպումը կայացել է թուրք-ադրբեջանական բարձր մակարդակի ռազմական երկխոսության 11-րդ նիստի շրջանակներում, որն ընթացել է Անկարայում։ Քննարկվել են ռազմատեխնիկական, ռազմաուսումնական…
Պուտինը ասուլիսի ժամանակ նշել է, որ Աթաթուրքը եղել է Ռուսաստանի մեծ ընկերը
Աթաթուրքը եղել է ՌԴ-ի մեծ ընկերը, նա է ստեղծել երկու երկրների միջև համագործակցության հիմքը, շատ բան է արել թուրքական պետականության պահպանման համար: Այդ մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը` պատասխանելով հարցին, թե ինչպես է վերաբերվում Աթաթուրքին: Նրա խոսքով` ներկայումս Մոսկվայի ու Անկարայի միջև հարաբերությունները հիանալի են զարգանում, կապերն ամրապնդվում են, կողմերը…
ԱՄՆ Սենատն ընդունել է ժամանակավոր բյուջեն
ԱՄՆ Սենատը մինչև 2019 թվականի փետրվարի 8-ն ընդունել է ժամանակավոր բյուջեն, վկայում են քվեարկության արդյունքները: Այժմ օրինագիծը քննարկելու է Ներկայացուցիչների պալատը: Երկրի նախագահ Դոնալդ Թրամփն այն պետք է ստորագրի մինչև ուրբաթ, հակառակ դեպքում դաշնային հաստատությունները կարող են աշխատանքը դադարեցնել Կոնգրեսի կողմից ընդունված ֆինանսավորման բացակայության պատճառով: Բյուջեի մեջ ներառված չէ սահմանային պատի կառուցման համար Թրամփի պահանջած…
Պուտինը պատասխանել է ամուսնանալու վերաբերյալ իրեն ուղղված հարցին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մամուլի ասուլիսի ժամանակ պատասխանել է իր ամուսնության մասին հարցին. հայտնում է РИА Новости-ն: Life News-ի լրագրողը հետաքրքրվել է` Պուտինը ե՞րբ է պատրաստվում ամուսնանալ և ո՞ւմ հետ: Ի պատասխան նա հարցրել է լրագրողին` ամուսնացա՞ծ է: Լրագրողը պատասխանել է` այո: «Ցանկանում է, որ ես իր օրն ընկնեմ»,- կատակել է Պուտինը` նշելով որ, որպես…
Լեհաստանը հետ է կանչում Ուկրաինայում իր դեսպանին
Lեհաստանի նախագահ Անջեյ Դուդան որոշում է կայացրել հետ կանչել Ուկրաինայում երկրի դեսպան Յան Պեկլոյին: Դա տեղի կունենա 2019-ի հունվարի 31-ին: Որոշման պատճառների մասին տեղեկություն չկա: Այս մասին հայտնում է yerkir.am-ը։
InSight-ը առաջին սարքն է տեղադրել Մարսի մակերևույթին
Mars InSight ավտոմատ միջմոլորակային կայանն առաջին անգամ Մարսի վրա սեյսմաչափ Է տեղադրել: Այդ մասին իր կայքում հայտնել Է ԱՄՆ-ի Օդագնացության և տիեզերական տարածության հետազոտության ազգային վարչությունը (NASA), նշելով, որ սա առաջին նմանօրինակ սարքն Է, որը տեղադրվել Է այլ մոլորակի մակերևույթին: «InSight կայանն առաջին սարքն Է տեղադրել Մարսի մակերևույթին՝ դրանով իսկ կատարելով իր առաքելության հիմնական խնդիրներից…
Ֆրանսիան կպահպանի ռազմական ներկայությունը Սիրիայում
Ֆրանսիան կպահպանի իր ռազմական ներկայությունը Սիրիայում, չնայած այդ երկրից զորքերը դուրս բերելու ԱՄՆ-ի որոշմանը, քանի որ Փարիզում գտնում են, որ ահաբեկչության դեմ պայքարը դեռեւս ավարտված չէ: Այդ մասին հայտարարել է Ֆրանիսայի արտաքին գործերի նախարարությանն առընթեր եվրոպական գործերի նախարար Նատալի Լուազոն: «Ներկայում մենք, իհարկե, մնում ենք Սիրիայում, քանի որ ԻՊ-ի դեմ պայքարի հարցը հիմնականն է մնում»,- ասել…
Բրազիլիայի նախագահը կկանգնի դատարանի առաջ
Բրազիլիայի նախագահ Միշել Տեմերին, որի լիազորությունների ժամկետն ավարտվում Է 2019 թվականի հունվարի 1-ին, երրորդ անգամ մեղադրել են կաշառակերության եւ փողերի լվացման մեջ: Այդ մասին, հայտնել Է Reuters-ը:Մեղադրանքները նրան առաջադրել Է երկրի գլխավոր դատախազ Ռեկել Դոջը: Նոր յուրացումներին նրա մասնակցությունը բացահայտվել Է Բրազիլիայում նավահանգիստների կառավարման նորմերի դյուրացման մասին հրամանագիրն ընդունելիս կոռուպցիայի գործով հետաքննության ժամանակ: Տեմերը, ինչպես…
Թուրքիայում 4,6 ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Թուրքիայի արևելքում տեղի է ունեցել 4.6 մագնիտուդով երկրաշարժ: Այս մասին հաղորդում է Եվրո-Միջերկրական սեյսմոլոգիական կենտրոնը: Նշվում է, որ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվում է Ստամբուլից 46 կմ հարավ: Ստորգետնյա ցնցումները գտնվում են 5 կմ խորության վրա:
Ալբանիան արտաքսում է իրանցի երկու դիվանագետի
Ալբանիան ոչ ցանկալի անձ է հայտարարել Իրանի երկու դիվանագետի` ենթադրվող անօրինական գործունեության համար, որն սպառնալիքի տակ է դնում երկրի անվտանգությունը, հայտնել է Albanian Daily News պորտալը՝ հղում անելով ԱԳՆ-ին: «Ալբանիան որոշել է պերսոնա նոն գրատա հայտարարել Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության երկու դիվանագետի: Նրանք կասկածվում են երկրի անվտանգության վրա ազդող գործունեություն իրականացնելու համար»,- մեջբերում է պորտալը…
2019թ․ գերմանացիների համար նախընտրելի զբոսաշրջային ուղղությունը կլինի Թուրքիան
Թուրքիայի «Հյուրանոցատերերի և տուրօպերատորների միջերկրածովյան միությունը» (AKTOB) վերլուծել է գերմանական «Traveltainment» զբոսաշրջային ընկերության ներկայացրած վիճակագրական տվյալները։ Ըստ այդմ՝ 2019 թվականի ամառային հանգստի համար գերմանացիների կողմից կատարվող ամրագրումները հիմնականում ուղղված են դեպի Թուրքիա և Եգիպտոս։ Իսկ դեպի Իսպանիա և Հունաստան ուղևորությունների նկատմամբ հետաքրքրությունը Գերմանիայի բնակչության շրջանում զգալիորեն նվազել է։ Մասնավորապես մեծ է դեպի Անթալիա տոմսերի ամրագրումների…
«Կոչ եմ անում առավել ակտիվ աշխատել Համաձայնագրի կիրարկման գործընթացների ուղղությամբ», – Նիկոլ Փաշինյան
ՀՀ վարչապետի պաշտոնական կայքը գրում է. Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր մասնակցել է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի և ՀՀ-ԵՄ Գործընկերության առաջնայնություններ փաստաթղթի կիրարկումն ապահովող միջոցառումները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստին: Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել ելույթով, որում, մասնավորապես, նշել է. «Հանձնաժողովի հարգելի անդամներ, Եվրոպական միության հետ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրումը կարևոր…
Մակրոնի առաջարկություններով օրինագիծը մտցվեց խորհրդարան
«Դեղին բաճկոնավորների» ցույցերով պայմանավորված ճգնաժամից ելք գտնելու վերաբերյալ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի առաջարկություններով օրինագիծը դեկտեմբերի 19-ին ներկայացվել է Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատի) քննարկմանը: Այդ մասին հայտնել է կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Բենժամեն Գրիվոն բրիֆինգում, որը հեռարձակել է BFMTV-ն: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը դեկտեմբերի 10-ի երեկոյան ուղերձ է հղել ազգին՝ հայտարարելով այն որոշումների մասին, որոնք ինքն…
Պուտինը հայտարարել է, որ ռուսական նոր գերձայնային հրթիռները համարժեք չունեն
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ ռուսական արտադրության նոր «Կինժալ» գերձայնային հրթիռներն արտասահմանյան համարժեք չունեն: Նա ընդծել է, որ դրանք կօգնեն դեռևս մի քանի տասնամյակ ապահովել երկրի անվտանգությունը: Ինչպես նշում է Daily Mail-ը, Պուտինն այս մասին ասել է ՌԴ ռազմական ղեկավարության հետ հանդիպման ժամանակ: Մինչդեռ ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտարարել է, որ…















