Սպորտ

Չինաստանում աշնանը կայանալիք թենիսի մրցաշարերը չեղարկվել են

ATP-ն և WTA-ը հայտնել են Չինաստանում աշնանային հատվածում նախատեսված թենիսի մրցաշարերի չեղարկման մասին։ Միջոցառումները չեղարկվել են կորոնավիրուսի համաճարակի պատճառով։

Չեն կայանալու սեպտեմբերից մինչև նոյեմբեր նախատեսված հետևյալ մրցաշարերը՝ Չենդուի և Չժուհայի ATP 500 շարքի մրցաշարերը, Պեկին ATP 500-ը, ATP Մասթերս Շանհայը, WTA-ի միջազգային մրցաշարերը Նանչանում և Գուանչժոուում, WTA-ի մրցաշարերը Չժենչժոուում, Ուհանում, Պեկինում, Շենչժենի WTA-ի ամփոփիչ մրցաշարը, Չժուայի WTA-ի ամփոփիչ մրցաշարը:

Նշվում է, որ Չինաստանի սպորտի ղեկավարությունը որոշել է չեղարկել մինչև տարեվերջ սպորտային բոլոր միջոցառումները։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ