fbpx
Աշխարհ

Քլինթոնին տեղափոխող ինքնթիռը ծխի պատճառով վերադարձել է Նյու Յորք

Ինքնաթիռը, որը տեղափոխում էր ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, հարկադրված վերադարձել է Նյու Յորք։ Պատճառն այն է, որ Լա Գուարդիա օդանավակայանի տերմինալի մոտ անսարքություն է հայտնաբերվել: Այս մասին հայտնել է CNN հեռուստաընկերությունը՝ հղում անելով իրավապահ մարմինների մի աղբյուրի։

Ինչպես փոխանցում է աղբյուրը, American Airlines ավիաընկերության ինքնաթիռը պետք է թռիչք կատարեր Նյու Յորք-Վաշինգտոն երթուղով: Սակայն տերմինալից մի քանի տասնյակ մետր հեռավորության վրա լինելու ժամանակ վերգետնյա ծառայությունների աշխատակիցները ծուխ են նկատել և գետնին ինքնաթիռի դետալ են հայտնաբերել: Օդանավը վերադարձել է տերմինալի մոտ:

Հեռուստաընկերությունը նշում է, որ ուղևրներին, որոնց թվում եղել է նաև Քլինթոնը, առաջարկվել է նստել մեկ այլ ինքնաթիռ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ