Կատալոնական «Բարսելոնայի» ֆուտբոլիստ Ֆիլիպե Կոուտինյոն առնվազն մինչև այս մրցաշրջանի ավարտ մտադիր չէ լքել ակումբը։
Այս մասին հաղորդում է Sport-ը։
Նշվում է, որ Կոուտինյոն չկարողացավ իր տեղը գտնել մեկնարկային կազմում՝ Ռոնալդ Կումանի գլխավորությամբ։ Իսկ Չավին դեռ պետք է զրուցի բրազիլացու հետ՝ մինչև որոշում կայացնելը։
Ըստ աղբյուրի՝ մրցաշրջանի ավարտից հետո Կոուտինյոն արդեն կդիտարկի հնարավոր տարբերակները։

