Իրավական

ՊԵԿ-ը անվճար դասընթաց է կազմակերպել օրինապահ հարկ վճարողների համար

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ մարտի 29-ից 31-ը անվճար դասընթացի է լինելու օրինապահ հարկ վճարողների համար։

ՀՀ ՊԵԿ «Ուսումնական կենտրոն» ՊՈԱԿ-ը 2021 թ.-ի մարտի 29-ից 31-ը Օրինապահ հարկ վճարողի հավաստագիր ունեցող կազմակերություննների (անհատ ձեռնարկատերերի) համար կազմակերպում է «ՀՀ Հարկային օրենսգիրք» թեմայով եռօրյա անվճար դասընթաց: Դասընթացը տեղի կունենա ք. Երևան, Ահարոնյան 12/3 հասցեում, որի ավարտին ցանկացողներին կտրվի մասնակցության հավաստագիր, ինչպես նաև մեկ օրինակ «Հարկային օրենսգիրք 2020»:
Դասընթացին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև 2021 թ.-ի մարտի 26-ը ներառյալ ՀՀ ՊԵԿ «Ուսումնական կենտրոն» ՊՈԱԿ-ի էլ. հասցեին՝ trainingcenter@taxservice.am, ներկայացնել դասընթացի մասնակցության հայտ՝ լրացնելով կից ֆայլով ներկայացված դիմումը:
Լրացուցիչ տեղեկատվությանը կարող եք ծանոթանալ այստեղ կամ զանգահարելով  060 544 989, 060 544 951 հեռախոսահամարներով:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ