fbpx
Հասարակություն

Դավիթ Տոնոյանն ընդունել է «Հայ վիրավոր հերոսներ հիմնադրամի» ներկայացուցիչներին

ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանն ու «Հայ վիրավոր հերոսներ հիմնադրամի» տնօրեն Ռազմիկ Արզումանյանը քննարկվել են հիմնադրամի կողմից ՀՀ զինված ուժերին և Արցախի պաշտպանության բանակին ցուցաբերվող օժանդակության ընթացքը, ինչպես նաև նոր ծրագրեր իրականացնելու հնարավորությունները:

ՊՆ մամուլի ծառայության հաղորդմամբ՝ Դավիթ Տոնոյանը տեղեկացրել է, որ հիմնադրամի կողմից նվիրաբերված՝ զինծառայողների կյանքի պահպանման առաջին բուժօգնության պայուսակների հերթական խմբաքանակն արդեն իսկ առաքվում է զորքեր, մասնավորապես՝ մարտական հերթապահություն իրականացնող զորամասեր: 

Իր հերթին, Ռազմիկ Արզումանյանը տեղեկացրել է, որ հիմնադրամի կողմից նախաձեռնվել է նոր, լայնածավալ ծրագիր, որով նախատեսվում է մարտական հերթապահություն իրականացնող անձնակազմի սանիտարահիգիենիկ պայմանները բարելավելու նպատակով մարտական հենակետերը կահավորել սանիտարական և խոհանոցային պատրաստի հանգույցներով:

Զրուցակիցներն ընդգծել են հիմնադրամի յուրահատուկ դերակատարությունն ու համահայկական նշանակությունը և երախտագիտություն հայտնել  բոլոր այն  հայրենակիցներին, ովքեր հիմնադրամի միջոցով իրենց ներդրումն են ունենում Հայոց բանակի կայացման գործում:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ