Մաթեյս դե Լիգտը ցանկանում է տեղափոխվել ֆրանսիական ՊՍԺ:
«Բարսելոնայի» կողմից առաջարկվող պայմանագրի ֆինանսական կողմը դուր չի եկել Դե Լիգտին: Նա նաև պահանջել է մշտական խաղային պրակտիկա, ինչը կատալոնացիները չեն կարողացել երաշխավորել:
ՊՍԺ-ի սպորտային տնօրեն Լեոնարդոյի և դե Լիգտի գործակալ Մինո Ռայոլայի ջերմ հարաբերությունները կարող են նպաստել, որ ֆուտբոլիստը տեղափոխվի Փարիզ: Այս մասին հաղորդում է AS-ը: