Ժամանց

BAFTA-2022. «Դյունան» մրցանակաբաշխության բացարձակ առաջատարն է

Արդեն իսկ հայտնի, թե որ ֆիլմն է BAFTA կինոմրցանակաբաշխության այս տարվա բացարձակ առաջատարը։

Այս մասին տեղեկանում ենք BBC-ից։

Նշվում է, որ բոլոր ֆիլմերից առաջ է անցել գիտաֆանտաստիկ ժանրի «Դյունա» ֆիլմը, որն առաջադրվել է 11 անվանակարգերում։

Նշենք, որ ֆիլմում նկարահանվել են Թիմոտի Շալամեն և Զենդայան։

Ըստ աղբյուրի՝ «Դյունային» նախորդում է «Շան իշխանությունը» գոթական վեսթերնը, որն առաջադրվել է 8 անվանակարգերում։ Ֆիլմի գլխավոր դերում Բենեդիկտ Քամբերբեթչն է։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ