ԱՄՆ գործող նախագահ, ընտրություններում նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը Twitter-ի իր էջում գրել է, որ ինքը «հեշտությամբ կհաղթեր այս օրինական քվեարկությամբ»։
Թրամփի պնդմամբ՝ դիտորդներին թույլ չեն տալիս կատարել իրենց աշխատանքը։ Նա կարծիք է հայտնել, որ այս ընթացքում ստացված ձայները պետք է անօրինական ճանաչվեն։
Թրամփը վերջում նշել է, որ դա պետք է որոշի ԱՄՆ Գերագույն դատարանը։