Ձկան խավիարը պահանջում է պահպանման պատշաճ պայմաններ: Այն մասին, թե ինչ ջերմաստիճան է անհրաժեշտ այս ապրանքի թարմությունը պահպանելու համար, Sputnik ռադիոյին տված հարցազրույցում խոսեց «Սնուցման և կենսատեխնոլոգիայի դաշնային հետազոտական կենտրոնի» դաշնային պետական բյուջետային հիմնարկի գիտաշխատող Յուլիա Մակարովան։
Մակարովան հիշեցրել է, որ այն ջերմաստիճանը, որի դեպքում խավիարը չի կորցնում իր հատկությունները և երկար ժամանակ անվտանգ է մնում առողջության համար, նշված է համապատասխան ԳՕՍՏ-ներում։ Հիմնականում դա մինուս չորսից վեց աստիճան Ցելսիուս է:
Այժմ սառնարաններն ունեն հատուկ խցիկներ, որտեղ դուք կարող եք ինքներդ սահմանել ջերմաստիճանը: Սակայն, եթե նման պայման չկա, ավելի լավ է նախապես խավիար չգնել ու ռիսկի չդիմել, խորհուրդ է տալիս Մակարովան։
Մասնագետը շեշտել է, որ սրանից բացի պետք է ուշադրություն դարձնել ապրանքի պիտանելիության ժամկետին։ Փչացած խավիարն առանձնանում է հոտով, լորձով և դառը հետհամով։

