ԵԱՀԿ-ն դիտորդներ չի ուղարկի Ռուսաստան՝ կայանալիք խորհրդարանական ընտրություններին

Ամենադիտվածներ

ԵԱՀԿ-ն հայտարարություն է տարածել և հաղորդում է, որ չի պատրաստվում հետևել Ռուսաստանում կայանալիք խորհրդարանական ընտրություններին՝ դիտորդների թվի սահմանափակման պահանջների պատճառով:

«ԵԱՀԿ-ն չի կարող դիտորդներ ուղարկել Պետդումայի առաջիկա ընտրություններին՝ Ռուսաստանի Դաշնության իշխանությունների կողմից կիրառված սահմանափակումների պատճառով»:

Կազմակերպությունը հայտնել է, որ ափոսում է, որ Ռուսաստանում կայանալիք ընտրությունների վերաբերյալ դիտարկումները անհնար են։

«Բայց արդյունավետ և հուսալի դիտարկումների համար անհրաժեշտ է, որ դիտորդների քանակն ինքնուրույն որոշի ցանկացած միջազգային դիտորդական առաքելություն:,- ասել է ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ) տնօրեն Մատտեո Մեկաչին:

ԵԱՀԿ-ն և ԵԱՀԿ ԽՎ-ն հրավիրվել են դիտարկելու սեպտեմբերի 17-19-ի քվեարկությունը, սակայն հետագայում սահմանափակվել են համապատասխանաբար 50 և 10 դիտորդներով, իսկ նման սահմանփակումը պայմանավորված է ՌԴ սանիտարահամաճարակաբանական իրավիճակով։

Ամենաթարմ