fbpx
Հասարակություն

էլեկտրամագնիսական խանգարումներ` Գյումրիում

«ՀՀՌՑ» ՓԲ ընկերության Շիրակի տարածքային բաժնի աշխատակիցները դեկտեմբերի 7-ին և 8-ին Գյումրի քաղաքի Կարսի խճուղու հարակից տարածքների, ինչպես նաև Առափի և Բասեն համայնքների բնակչությունից ստացել են բազմաթիվ ահազանգեր Գյումրու հեռուստակայանից հեռուստաալիքների անբավարար ընդունման վերաբերյալ:

Դեկտեմբերի 9-ին ընկերության մասնագետների կողմից նշված տարածքներում իրականացրած ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ հեռուստաալիքների անբավարար ընդունումը պայմանավորված է տարածքում առկա էլեկտրամագնիսական խանգարումներով:

«ՀՀՌՑ» ՓԲ ընկերությունը դիմել է պատասխանատու կառույցին՝ «ՀՀԿ» ՊՈԱԿ-ին՝ էլեկտրամագնիսական խանգարումների աղբյուրը հայտնաբերելու նպատակով: Այս պահին ՊՈԱԿ-ի մասնագետները իրականացնում են համապատասխան ուսումնասիրություններ:

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ