Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին առաջարկել է ռուսական С-400 զենիթահրթիռային համալիրներին զուգահեռ գնել նաև ամերիկյան արտադրության Patriot զենիթահրթիռային համալիրներ: Այս մասին հայտնում է Reuters-ը:
Նշվում է, որ Թուրքիայի նախագահի խոսքով՝ Թրամփն առաջարկել է միացյալ ուժերով աշխատել տվյալ հարցի շուրջ:
Նշենք, որ ռուսական հակաօդային պաշտպանության համակարգերի գնումը ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի կողմից միջազգային սկանդալ է հրահրել. Միացյալ Նահանգները պահանջում է հրաժարվել գործարքից և փոխարենը ձեռք բերել ամերիկյան Patriot համակարգեր: