Իսպանիայի ազգային հավաքականի խաղացող Դիեգո Լյորենտեի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել։
Այս մասին հայտնում են Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայից։
Հիվանդության հետևանքով Լյորենտեն դուրս է մնացել թիմի հայտացուցակից և առայժմ կանցկացնի ինքնամեկուսացման պայմաններում։
Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել Սերխիո Բուսկետսի՝ կորոնավիրուսով վարակվելու մասին։