Հայաստանի հավաքականն այսօր Իսլանդիայում ուժերը կչափի տեղի հավաքականի հետ։ Խաղը կայանալու է Աշխարհի առաջնության որակավորման փմբային փուլի 7-րդ տուրի շրջանակներում։
Չնայած նրան, որ առաջին խաղում մեր հավաքականը հաղթեց իսլանդացիներին 2-0 հաշվով, հետագա վատ ելույթներն ու այս անգամ Իսլանդիայի տանտեր լինելու հանգամանքը բուքմեյքերներին ստիպել են ֆավորիտ համարել հենց Իսլանդիային։
Այսպիսով, Հայաստանի հավաքականը հաղթանակը բուքմեյքերները միջինում գնահատում են 3,6 գործակցով, իսկ Իսլանդիայի հաղթանակը՝ 2,1 գործակցով։ Ոչ-ոքին գնահատվում է 3,3 գործակցով։
Հիշեցնենք, որ մեր ընտրանին 6 տուրերից հետո վաստակել է 11 միավոր ու J խմբում զբաղեցնում է 2-րդ հորիզոնականը։ Իսլանդիան ընդամենը 4 միավոր է վաստակել ու նախավերջինն է։
Իսլանդիա-Հայաստան խաղը մեկնարկելու է Երևանի ժամանակով 22:45-ին։