Աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի սպանության մեջ մեղադրվող նախկին ոստիկան Դերեկ Շովինի վերաբերյալ դատավճռից՝ 22,5 տարվա ազատազրկում, դժգոհ են մնացել Ֆլոյդի հարազատները։
Այս մասին հայտնում է Euronews-ը։
Նշվում է, որ ըստ մահացածի քրոջ՝ Լատոնիա Ֆլոյդի, եթե սևամորթը սպաներ սպիտակամորթի, ապա նրան մահվան դատավճիռ կտային։
Դատական նիստի ընթացքում դատարանի շենքի մոտ հավաքված մի շարք քաղաքացիներ նույնպես դժգոհ են ժամկետից ու ասում են, որ այն շատ քիչ է։
Նշվում է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը դատավորի վճիռը համարել է ընդունելի։
Հիշեցնենք, որ Շովինը դատապարտվել է Ֆլոյդին առանց դիտավորության սպանելու համար։ Դատավճռի մասին հայտնի է դարձել ժամեր առաջ։