Ֆոնսեկան պատրաստ է կարիերան շարունակել Ռուսաստանի հավաքականում

Ամենադիտվածներ

timthumb

«Ռոմայի» նախկին գլխավոր մարզիչ Պաուլո Ֆոնսեկան պատրաստ է գլխավորել Ռուսաստանի ազգային հավաքականը։ Այս մասին խոսել է նրա գործակալ Մարկ Աբրեուն։

«Ֆոնսեկան պրոֆեսիոնալ մարզիչ է և նա պատրաստ է աշխատել այնտեղ, որտեղ հավատում են իրեն և որտեղ նա կստանա աշխատանքային ճիշտ պայմաններ:

Եթե ​​Ռուսաստանի ֆուտբոլի միությունը զանգահարի ինձ և ինչ-որ բան առաջարկի, ես այն անպայման կփոխանցեմ դա իմ հաճախորդին:

Պաուլոն պատրաստ կլինի քննարկել այս հարցը, մենք կարող ենք խոսել, և խնդիր չի լինի: Ռուսաստանը կարող է կարիերայի լավ տարբերակ լինել: Բայց ՌՖՄ-ից ոչ ոք չի կապվել ինձ հետ», – Աբրեուի խոսքերը մեջբերում է RB Sport-ը:

|
Խմբագրական ներդրում:Ազատ TV Խմբագրություն
|
Հրատարակիչ:Ազատ TV

Ամենաթարմ