Ֆրանսիայի նոր վարչապետ Ժ․ Կաստեքսը այսօր՝ հուլիսի 6-ին, կհայտարարի կառավարության վերափոխման մասին, որը օգնություն ցույց կտա տուժած տնտեսությանն ու նոր շունչ կհաղորդի նախագահ Է․ Մակրոնի կուսակցությանը:
55 ամյա նոր վարչապետը Պիրենեյների քաղաքապետն էր, ով եղել է Ֆրանսիայի նախկին նախագահ՝ Ն․ Սարկոզիի վարչակազմի, ինչպես նաև «աջակողմյան հանրապետականներ» կուսակցության անդամ։ Նա հաջորդում է Էդուարդ Ֆիլիպին, քանի որ Մակրոնը 2022 թվականի նախագահական ընտրություններին ընդառաջ քարոզարշավ է նախապատրաստում: