fbpx
Ընտրանի

ՀՀ իշխանությունների տեքստերում նշմարվում է արտաքին մարտահրավերների մասով ազատ ու անկաշկանդ հռետորաբանությունը

joxovurd drosh

Հուլիսի 5-ին ՀՀ վարչապետի պաշտնակատար Նիկոլ Փաշինյանի ուղերձը ՀՀ սահմանադրության տոնի կապակցությամբ ու ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի կոշտ հեռախոսազրույցը ՀԱՊԿ քարտուղար Ստանիսլավ Զասի հետ, սկսում են նշմարել ՀՀ ազատ ու անկաշկանդ հռետորաբանությունը, որը կարող է տանել.

1. ՀՀ ինքնիշխանության ամրապնդմանը, որը կաշկանդված է եղել Ռուսաստանից և նրա ագիդայի ներքո գտնվող ԵԱՏՄ-ից, ԱՊՀ-ից և ՀԱՊԿ-ից:

2. Արտաքին հարաբերությունների դիվերիֆիկացիային՝ ինտեգրացիան ԵՄ հետ և այլ ուժային կենտրոնների հետ հարաբերությունների խորացում, ինչպիսին ԱՄՆ, Հնդկաստանը, Չինաստանը, Իրանը, Ֆրանսիան են և ոչ միայն իրենք:

3. Ռազմական փոխհարաբերություններում նոր գործընկերների ներգրավմանը, որը հնարավորություն կտա հայկական կողմին ձեռք բերել մեր ժամանակներին հարիր ու մարտահրավերներին դիմագրավող սպառազինություն, պատրաստվածություն և փոխադարձ պատասխանատու գործընկերություն:

Տևական ժամանակ էր, որ ներկայացվում էր, թե Ռուսաստանի հետ համատեղ բանակում փոփոխություններ են կատարվում, սակայն ոչ մի կորդինալ փոփոխություն տեղի չի ունենում ՀՀ Զինված ուժերում, և փլուզվում են բոլոր իլյուզիաները, քանզի դաշնակից համարվող ՌԴ-ն մեր հետ բարեկամաբար չի վարվում, ինչը ակնառու դարձավ Զասի հայտարարությունում, որով փաստացի հրաժարվում են միջամտել ՀՀ սահմաններ ներխուժած արբեջանական զորքերին դուրս շպրտելու գործին:

Հետևաբար վերոգրյալ երեք կետերն, այն հիմնարար կետերն են, որոնք կապահովեն Հայաստանի ու Արցախի անվտանգության ու պաշտպանության ձևավորման և հզորացման հիմքերը:

Նարեկ Այվազյան

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ