Ռուսաստանի Չելյաբինսկ քաղաքում մեկնարկած գեղասահքի պատանեկան Գրան պրիին կմասնակցեն նաև Հայաստանի ներկայացուցիչները:
Հայաստանի թիմի կազմում մրցավայր են մեկնել մենասահորդ Վալերիյա Սիդորովան և Վիկտորիա Ազրոյան – Ալեքսանդր Սիրոշտան պարային զույգը։
Պարային զույգի ռիթմիկ պարի ու կանանց կարճ ծրագրի մրցումները տեղի կունենան սեպտեմբերի 12-ին:
Այս մասին տեղեկացնում են ՀԱՕԿ պաշտոնական կայքից: