ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը հայտարարել է, որ Գերմանիան եւ Ֆրանսիան կարող էին ավելին անել Ուկրաինային սպառազինությունների մատակարարման առումով։
Ռասմուսենը Politico թերթին տված հարցազրույցում հայտարարել է, որ, լինելով եվրոպացի, շփոթության մեջ է այն առումով, ինչը կհամարեր շատ համեստ եվրոպական ներդրում: «Թեեւ ես պետք է խոստովանեմ, որ այն ներդումը վերջին ամիսներին ավելացել է, գերմանացիները կարող էին ավելին անել: Նրանք պետք է Ուկրաինային մատակարարեն Leopard տանկեր, իսկ Ֆրանսիան՝ ավելի շատ Caesar (ինքնագնաց հաուբիցներ)… Ես հուսով եմ, որ երկու երկրները կակտիվացնեն իրենց ջանքերը»,- հայտարարել Ռասմուսենը:

