fbpx
Աշխարհ

Գերմանիան և Հոլանդիան կստեղծեն աշխարհում առաջին ռազմական ինտերնետը

Գերմանիայի և Հոլանդիայի կառավարությունները աշխարհում առաջին միասնական ռազմական ինտերնետի ստեղծման համաձայնագիր են ստորագրել: Այս մասին տեղեկացնում է ZDNet-ը։

Փաստաթուղթը ստորագրվել է չորեքշաբթի Բրյուսելում, ՆԱՏՕ պաշտպանության նախարարների հանդիպման շրջանակում։

Նոր ռազմական ինտերնետը ստացել է Tactical Edge Networking կամ TEN անվանումը։

Սա առջին դեպքն է, երբ երկու երկրներ միավորում են իրենց ռազմական ցանցերը, և այս նախագիծը դիտարկվում է որպես թեստ ապագայում ՆԱՏՕ մյուս անդամ երկրների ցանցերի միավորման համար։

Այս վիթխարի ծրագրի հիմնական նպատակը ռազմական ցանցերի փոխանակման հնարավորությունն է, որպեսզի նոր ու կատարելագործված միասնական չափորոշիչները կարողանան մշակվել և կիրառվելՆԱՏՕ բոլոր երկրներում։

TEN-ի կենտրոնակայանը գտնվելու է գերմանական Կոբլենցում։ Բացի այդ, կստեղծվի նախագծման ու Բերնարդի զորամասերի նախատիպերի կենտրոն հոլանդական Ամերսֆորտում։

Սկզբնական շրջանում TEN-ը կմիավորի հաղորդակցությունները գերմանական բանակի ցամաքային գործողությունների (Բունդեսվեր, D-LBO) և հոլանդիայի պաշտպանության նախարարության «Foxtrot» մարտավարական ծրագրային հաղորդակցության միջև։

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ