fbpx
Արցախ

Գողթանիկի բնակչուհին նախատեսում է արտադրել օծանելիք և մերսման յուղեր

Քաշաթաղի շրջանի Գողթանիկ գյուղի բնակչուհի, «Soap for Hope» («Օճառ՝ հանուն հույսի») ծրագրի ղեկավար Լիլիթ Տոնոյանն առաջիկայում նախատեսում է արտադրել եթերայուղերի ծաղկային բույրերով օծանելիք և մերսման յուղեր:

Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Լիլիթ Տոնոյանը:

Նրա խոսքով՝ իր արտադրանքը բացառապես բնական հումքից է: Լիլիթը պատրաստում է բուսական տարատեսակ յուղեր, օրգանական ծագման օճառներ և կոսմետիկ այլ պարագաներ:

Նա արդեն երրորդ տարին է, ինչ մասնակցում է Ստեփանակերտում կազմակերպվող բերքի տոնին:

«Այս անգամ բացի օճառներից ներկայացրել եմ մաշկի խնամքի այլ միջոցներ, քսուքներ, եթերայուղեր, լոգանքի աղեր, շրթունքների բալզամներ: Դրանք պատրաստված են բուսական յուղերով ու եթերայուղերով: Իմ նպատակն է, որպեսզի հանրության լայն շրջանակներին ցույց տամ, որ բույսերը կարող են աճեցնել նաև կոսմետիկ պարագաներ պատրաստելու համար: Վայրի բույսերը հիմնականում հավաքում եմ Գողթանիկ համայնքի անտառներից, իսկ որոշ բույսեր էլ ինքս եմ աճեցնում», – մասնավորապես ասել է Լ. Տոնոյանը:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ