fbpx
Իրավական

Հայտնի են Գորիսի փոխքաղաքապետերի կալանավորման վերաբերյալ դատարանի որոշումները

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարեց Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանին կալանավորելու միջնորդությունը:

Գորիսի համայնաքի ղեկավարի տեղակալ Իրինա Յոլյանը չկալանավորվեց, տեղեկացնում են նրա պաշտպաններ Էրիկ Ալեքսանյանն ու Ժիրայր Ղարագյոզյանը։

Խոշոր չափերով յուրացումներ կատարելու համար մեղադրվող Գորիսի փոխքաղաքապետերը ձերբակալվել էին քաղաքապետարանից, նրանցից բացի ձերբակալվել էին նաև Գորիսի համայնքապետարանի ևս երկու աշխատակիցներ։ Նրանցից Սուսսաննա Սարգսյանին դատարանն այսօր ազատ արձակեց՝ մերժելով կալանքի միջնորդությունը։

Ձերբակալվածները իրենց առաջադրված մեղադրանքները չեն ընդունում, ցուցմունքներ էլ չեն տվել։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ