Աշխարհ

Վրաստանը բժշկական անձնակազմ կուղարկի Հայաստան

Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան հայտնել է, որ ոչ մի երկիր չի կարող հաղթահարել կորոնավիրուսի հետևանքով առաջացած ճգնաժամը:

Վարչապետի խոսքով` երկիրը քննարկում է Հայաստանին օգնություն տրամադրելու հարցը, և համապատասխան կարգադրությունները արդեն տրվել են առողջապահության նախարարությանը:

«Մենք պետք է փոխադարձ աջակցություն ցուցաբերենք, քանի որ, ինչպես գիտեք, հարևան երկրներում իրավիճակը վերջերս բավականին լարված է դարձել»:

Գախարիան նաև հավելել է, որ ինքը անձամբ ամենօրյա կապի մեջ է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, ինչպես նաև առողջապահության, էկոնոմիկայի, ԱԳՆ-ի հետ:

«Փոխադարձ օգնությունն այստեղ չափազանց կարևոր է: Առողջապահության նախարարությանն արդեն հանձնարարվել է նախապատրաստել օգնությունը, որը Վրաստանը կարող է տրամադրել հարևան Հայաստանին: Թվում է, որ առաջին հերթին դա կլինի բժշկական անձնակազմի հետ կապված օգնությունը, այդպիսի խնդրանք է եղել մեր հարևանների կողմից»,- հայտարարել է Գախարիան:

Այս մասին փոխանցում է «Վրացական առաջին ալիք»-ը:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ