Գյումրիի բնակարաններից մեկում հայտնաբերել են 102–րդ ռուսական ռազմաբազայի 23-ամյա զինծառայողի դի:
«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը:
«Շիրակի մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում ռուսական 102—րդ ռազմաբազայի 23-ամյա զինծառայողի մահվան հանգամանքները պարզելու համար»,- ասաց Հարությունյանը:
Նրա խոսքով` այս պահին որևէ վարկած չկա, թե ինչն է զինծառայողի մահվան պատճառը:

