Բացահայտվել է հացատանը տեղի ունեցած կրակոցների դեպքը. մեկ անձի մեղադրանք է առաջադրվել (ՏԵՍԱՆՅՈւԹ)

Ամենադիտվածներ

ՀՀ ոստիկանությունը հայտնել է, որ մարտի 15-ին՝ ժամերի տարբերությամբ, հիվանդանոցից ոստիկանություն ահազանգեր էին ստացվել, որ հրազենային վնասվածքներով բուժօգնության են տեղափոխվել Քաղսի գյուղի բնակիչներ 36 և 27 տարեկան տղամարդիկ։

«Հրազդանի բաժնից մեկնած օպերատիվ խումբը պարզել էր, որ տուժողները վնասվածքները ստացել էին Երևան-Սևան ճանապարհի 39-րդ կիլոմետրին գտնվող հացատանը:

Դեպքի առթիվ տարածքային քննչական մարմնում հարուցվել էր քրեական գործ։

ՔՈԳՎ, Կոտայքի մարզային վարչության և Հրազդանի բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների, ինչպես և քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ մարտի 15-ին՝ ժամը 18:00-ի սահմաններում, հացատան խոհանոցում Հրազդան քաղաքի 46-ամյա բնակիչն իր մոտ ապօրինի պահվող ատրճանակից կրակոցներ է արձակել տուժած տղամարդկանց ուղղությամբ:

Մարտի 30-ին տղամարդը ներկայացել է դեպքի նախաքննությունն իրականացնող մարմին:

Նրան մեղադրանք է առաջադրվել։

Ձեռնարկվում են միջոցառումներ՝ հանցագործության գործիքը հայտնաբերելու ուղղությամբ:

Նախաքննությունը շարունակվում է»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ամենաթարմ