fbpx
Հասարակություն

Կասեցվել է հացի արտադրամասի գործունեությունը

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը հայտնել է, որ Երևանի կենտրոնի տեսուչները պետական վերահսկողություն են իրականացրել «Անամել» ՍՊԸ-ին պատկանող հացի արտադրամասում և հայտնաբերել իրավական ակտերով սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի կոպիտ խախտումներ:

«Մասնավորապես՝ պարզվել է, որ արտադրական, օժանդակ և կենցաղային սենքերն ունեն վերանորոգման կարիք, արտադրամասում ապահովված չէ պաշտպանությունը խաչաձև աղտոտումից, բոլոր սարքավորումները, գործիքները, պարագաները և բեռնարկղերը, որոնք անմիջական շփման մեջ են գտնվում սննդամթերքի հետ, չեն ենթարկվում պատշաճ մաքրման ու ախտահանման, կենցաղային հատվածները չեն համապատասխանում հիգիենայի պահանջներին, աղբի հավաքման համար տեղադրված չեն անջրաթափանց, կափարիչներով փակվող կուտակիչ տարողություններ:

ՍԱՏՄ ղեկավարի որոշմամբ՝ «Անամել» ՍՊԸ-ին պատկանող հացի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է, հայտնաբերված խախտումները վերացնելու համար սահմանվել է ժամկետ»,- ասվում է հաղորդագրության մեջ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ