Նոյեմբերի 5-ին հակակոռուպցիոն դատարանում, դատավոր Արամ Գրիգորյանի նախագահությամբ, շարունակվում է Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գործի քննությունը։ Գործը վերաբերում է նրա՝ պաշտպանության նախարար եղած ժամանակ Իսակովի պողոտայում գտնվող հողատարածքների օտարմանը։ Մեղադրանքի համաձայն՝ Սարգսյանը, 2000-2007 թվականներին զբաղեցնելով պաշտպանության նախարարի պաշտոնը, լիազորված է եղել վերահսկել նախարարության գործունեությունը և պետական գույքի տնօրինումը։ Դատական նիստը նպատակ ունի պարզել գործի մանրամասները։
Գործող վարչախմբի համար այս գործը կարեւոր է այնքանով, որքանով հանրության շրջանում ստեղծում է նախկին իշխանություննների չարաշահումների դեմ պայքարի իմիտացիա։

