Այսօր` հոկտեմբերի 10-ին,ասուլիսի ժամանակ Պաշտպանության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը ասաց, որ մինչև հրադադարի հայտարարելը երեկ գիշերը և մինչև հրադադարը մարտերը նույն կերպ ընթանում էին և հատկապես թեժ էր հարավային ուղղությունը:
«Ընդհանուր առմամբ հակառակորդը փորձում էր իր առաջխաղացումն ապահովեր, որը կասեցվում էր հայկական զինված ուժերի կողմից: Մարտերի ընթացքում հակառակորդը երեկվա և մինչև կեսօրի դրությամբ տվել է մոտ 200 զոհ, 3 ԱԹՍ, 4 ավտոտեխնիկա և մանր այլ տեխնիկա»,-ասաց նա: