«Ողջ մնալու արվեստը» ՀԿ-ի Facebook-ի էջում տեսանյութ է հրապարակվել, որին կից գրված է․
«Պատերազմի գորշության ու խավարի դեմ պայքարող անմար լույսերն են նրանք, առյուծները տոկուն, որ հայրենիքի պաշտպանության զոհասեղանին դրեցին իրենց ողջ նվիրվածությունը, կորովը, հավատը, լավատեսությունն ու ներուժը, շատերը՝ անգամ ամենաթանկը՝ կյանքը:
Բոլորն են հերոսներ, և բոլորն են հաղթող, որովհետև նայեցին վախի աչքերին ու չվախեցան, նայեցին անարդարության դեմքին, բայց շարունակեցին արդարին հավատալ, տեսան մահվան աչքերը և հավատացին, որ մահը վերջին կանգառը չէ:
Փառք՝ մեր ԲԱՆԱԿԻՆ, խոնարհում՝ մեր ՀԵՐՈՍներին և նրանց անմեռ անուններին։
Նրանք ուժեղ էին, ուժեղ են նաև հիմա, և պիտի ուժեղ լինի նաև նրանց թիկունքը:
Իսկ նրանց ԱՄՈՒՐ ԹԻԿՈՒՆՔԸ պիտի լինի պատրաստված, կազմակերպված, մարտունակ պահեստազորը, որը հագեցած կլինի անհրաժեշտ հանդերձանքով, զենքով, պարագաներով, և որը անհրաժեշտ պահին կկանգնի մեր բանակի կողքին:
Ոչ թե հուսահատվելու, մեղադրելու, այլ մեր կարողության ու եռանդի հանդեպ հավատով անդադար գործելու, հանուն հաղթանակի՝ չհանձնվելու ժամանակն է:
Աշխատենք, շարունակենք մշտապես աշխատել, զարգանալ, սիրելի հայրենակիցներ:
Այս է մեր ամենակարևոր ԳՈՐԾՆ ու ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ»:
https://www.facebook.com/vomacenter/posts/3566370903402294?__cft__%5B0%5D=AZV9OyUKWyGeWFAbmZWBUjP7Q6rnmUDjgm8Q-rh85DEzJwHSTLaGRjPjHX2yLTMEzabn_t20l7SlTySQhaUy7M0NgKv3G-fRbJWFHNob2PZ-8AlghRKsUqsGqeL9Muxh542SEymyMK3xnaBvMldzWRKSX5bWz51H3CGP93_RJ0Ldyw&__tn__=%2CO%2CP-R