ՕՊԵԿ+-ի երկրները մոտ են նավթի արդյունահանման պայմանավորվածության ձեռք բերմանը. Թրամփ

Ամենադիտվածներ

Մեծ հաջողությունների են հասնում Դավոսում․ Թրամփ

ԱՄՆ նախագահը զրույց է ունեցել Վլադիմիր Պուտինի և Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման բեն Աբդել Ազիզ Ալ Սաուդի հետ: Նրանք քննարկել են երեք երկրների էներգետիկ ոլորտի աշխատանքային պայմանների բարելավման ուղիները:

Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ հայտնել է, որ ՕՊԵԿ+-ի երկրները իր կարծիքով արդեն մոտ են նավթի արդյունահանման պայմանավորբածություններ ձեռք բերելուն:

«Ես հենց նոր խոսեցի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Սաուդյան Արաբիայի թագավոր Սալմանի հետ, և մենք շատ մեծ խոսակցություն ունեցանք նավթի արդյունահանման և ՕՊԵԿ-ի, ինչպես նաև այն ուղիների մասին, որոնց միջոցով մենք կարող ենք այնպես անել, որպեսզի մեր արդյունաբերությունը լավ զգա վիճակում գտնվի, որպեսզի նավթարդյունաբերության գործերն ավելի լավ լինեն, քան հիմա է»,- ասել է Թրամփը:

Թրամփը նաև հայտնել է, որ ցուցանիշները այժմ այնքան են ցածր, որ հնարավոր է արտադրության դադար լինի նաև ԱՄՆ-ում: Նավթի այնպիսի ծավալներ են արտահանվում, որ ոչ ոք չի էլ հասկանում` ինչ անել դրա հետ և ԱՄՆ-ում պահեստները լեփ-լեցուն են:

Աղբյուրը` Սպիտակ Տուն:

|
Հրապարակող:Ազատ TV Խմբագրություն

Ամենաթարմ