«Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի» շահառուների թիվը փոփոխվել է. սեպտեմբերի 27-ին թշնամու կողմից սանձազերծված պատերազմի արդյունքում զոհված ևս 81 հերոս զինծառայողների ընտանիքներ հատուցում են ստացել։
Այս մասին տեղեկանում ենք Հիմնադրամի Facebook-ի պաշտոնական էջից։
Այսպիսով՝ Հիմնադրամի հիմնական շահառուների քանակը 4024-ն է, որից 3608-ը` այս պատերազմի արդյունքում, 416-ը Հիմնադրամի շահառու են դարձել նախքան 2020 թվականի պատերազմը:
Անվանացանկին կարող եք ծանոթանալ այստեղ։

