Հավաք Ազատության հրապարակում՝ համախմբված կանգնելու Արցախի կողքին

Ամենադիտվածներ

Հուլիսի 17-ին, ժամը 19:00-ին, հրավիրում ենք Ազատության հրապարակ բոլոր սրտացավ քաղաքացիներին և անջատ գործող միավորումներին՝ համախմբված կանգնելու Արցախի կողքին։

Արցախի համաժողովրդական շարժումը մեծ ջանքեր է ներդրել և գործնական քայլերի գնացել։ Նրանք դիմել են բոլորիս, որպեսզի սատար կանգնենք իրենց։ Մեր քայլերը Հայաստանում ու սփյուռքում կարևոր են ու բախտորոշ։

Ներքաղաքական խժդժությունները բոլորիս խանգարել են տեսնել գալիք համազգային խնդիրները, ձևավորել են ատելության, թշնամաքի կամ ավելի վատ՝ անտարբերության մթնոլորտ, պառակտել են մեզ, որպեսզի չկարողանանք միահամուռ ուժերով պայքարել ու վերացնել արտաքին սպառնալիքները։

Եկե՛ք ստեղծենք պաշտպանական գիծ Արցախի հայության իրավունքների համար։ Վստահ ենք, որ կկարողանանք համատեղել մեր գործողությունները հանուն մեր ազգային նպատակների և հումանիտար ճգնաժամի հաղթահարման։

ԲԱՑՈՒՄ նախաձեռնությունը շարունակաբար պայքարելու է իր հիմնական նպատակներին հասնելու համար՝

-Բացել կենսական ճանապարհը Հայաստանի և Արցախի միջև մարդկանց ու ռեսուրսների անվտանգ և հուսալի փոխադրման համար։

-Ստեղծել երաշխիքներ ճանապարհի անխափան աշխատանքի համար։

-Պաշտպանել մարդու համընդհանուր իրավունքները և կանխել ճանապարհի փակման հետևանքով առաջացած մարդասիրական աղետը:

Այս նպատակներին հասնելու գործողությունների մասին կխոսենք հավաքի ընթաքում։ Սպասում ենք բոլորիդ ակտիվ մասնակցությանը։

Ամենաթարմ