fbpx
Քաղաքականություն

Հայաստանը Հնդկաստանից կգնի 40 միլիոն դոլար արժողությամբ ռադարներ․ The Times of India

Հնդկաստանը 40 միլիոն դոլար արժեքով տեղորոշման ռադարների մատակարարման համաձայնագիր է կնքել Հայաստանի հետ: Այս մասին հայտնում է The Times of India-ն։

Պայմանագիրը նախատեսում է 4 Swathi ռադարների մատակարարում, որոնք ապահովում են թշնամու զենքի արագ, ավտոմատ և ճշգրիտ հայտնաբերում 50 կմ հեռավորությամբ՝ լինեն դրանք ականանետներ, արկեր կամ հրթիռներ:

Ռադարը կարող է միաժամանակ հաղթահարել տարբեր տեղերում զենքի տարբեր տեսակներից արձակված մի քանի արկեր: Նշվում է, որ հնդկական բանակն այս համակարգերը կիրառում է Քաշմիրի շփման գծում:

Աղբյուրի փոխանցմամբ՝ Հայաստանը նաև փորձարկել է ռուսական և լեհական համակարգերի, սակայն ընտրել է հնդկական համակարգը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ