fbpx
Սպորտ

Զիդանն ու Պերեսը համակարծիք չեն

Զինեդին Զիդանի և «Ռեալի» ղեկավարների միջև տարաձայնություն է առաջացել:

Զիդանն ու Պերեսը տարբեր կերպ են նայում հաջորդ մրցաշրջանում թիմի երկրորդ դարպասապահի հարցին:

Ֆրանսիացին ցանկանում է այդ դերը տալ իր որդուն` Լուկա Զիդանին, մինչդեռ ակումբում կարծում են, որ երկրորդ դարպասապահը պետք է լինի ուկրաինացի Անդրեյ Լունինը, որը ընթացիկ մրցաշրջանը վարձավճարով անցկացրել է «Լեգանեսում»: Այս մասին հայտնում է Marca-ն:

Նշենք, որ Լունինն «Լեգանեսի» կազմում 6 հանդիպման է մասնակցել ընթացիկ մրցաշրջանում, իսկ Լուկա Զիդանը «Ռեալի» կազմում միայն մեկ խաղի է մասնակցել ընթացիկ մրցաշրջանում:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ