fbpx
Իրավական

Հայտնաբերվել է մոտ 195 խմ ապօրինի տախտակ (ՏԵՍԱՆՅՈւԹ)

Ապօրինի ծառահատումների դեմ պայքարում են ոչ միայն անտառամերձ բնակավայրերի ոստիկանները, հայտնում են ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից։

Արդյունավետ հակազդման համար հարկավոր է վերահսկել փայտից պատրաստի արտադրանք ստանալու ողջ շղթան: Հանրապետության բոլոր տարածքներում էլ կան փայտամշակման արտադրամասեր, որտեղ կարող է օգտագործվել ապօրինի ձեռք բերված փայտանյութ:

Ոստիկանության Վաղարշապատի ոստիկանները ստացել էին հենց նման բնույթի տվյալներ, որոնք իրացվեցին սեպտեմբերի 4-ին` ոստիկանության Արմավիրի մարզային վարչության և ենթակա մյուս բաժինների հետ համատեղ:

Իրավապահներն այցելեցին Արմավիրի մարզի Բաղրամյան, Առատաշեն, Արտիմետ և Փարաքար գյուղերում գործող վեց արտադրամաս: Ստուգումների արդյունքում հայտնաբերվեցին ընդհանուր մոտ 195 խորանարդ մետր տախտակներ, որոնց ձեռքբերման օրինականությունը հաստատող փաստաթղթեր չեն ներկայացվել:

Հանգամանքները պարզվում են, նախապատրաստվում են նյութեր:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ