Մադրիդի «Ռեալի» նախկին նախագահ Ռամոն Կալդերոնը նշել է պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի` «Արքայական ակումբ»-ից հեռանալու պատճառը:
Նրա խոսքերը մեջբերել է Goal-ը:
Կալդերոնն ասել է, որ Ռոնալդուն դժգոհել է «Ռեալի» ներկայիս նախագահ Ֆլորենտինո Պերեսի գործողություններից: Ֆուտբոլիստը խնդրել է Պերեսին բարձրացնել աշխատավարձը Չեմպիոնների լիգայում հաղթանակից հետո, սակայն մարզիչը մերժել է:
Բացի այդ, ըստ Կալդերոնի, պորտուգալացի հարձակվողին դուր չի եկել, որ «Ռեալը» բանակցություններ է վարում բրազիլացի հարձակվող Նեյմարին խոշոր գումարով ձեռքբերելու համար:
«Ռեալի» նախկին ղեկավարի խոսքով` Պերեսը համաձայնել է բաց թողնել Ռոնալդուին, եթե նրա համար առաջարկեն 100 մլն եվրոյից ոչ պակաս գումար: Ռոնալդուի հեռանալուց հետո մադրիդյան ակումբը լքել է նաև գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը, որի պահանջներից մեկն է եղել Ռոնալդուի հետ անժամկետ պայմանագիր կնքելը:
Կրիշտիանու Ռոնալդուն «Ռեալը»-ից «Յուվենտուս» է տեղափոխվել 2018-ի հուլիսին` 100 մլն եվրոյի դիմաց:
Հաղորդում է armsport.am-ը։