fbpx
Սպորտ

Հայտնի է Հայաստանի հավաքականի տեղը Ազգերի լիգայի նոր ձևաչափում

Ազգերի լիգայի 2020/21 մրցաշրջանի նոր ձևաչափը հաստատվել է ՈՒԵՖԱ-ի կողմից։ Ըստ դրա՝ A, B և C դիվիզիոններում կխաղա 16-ական թիմ, իսկ D դիվիզիոնում՝ 7:

Մրցաշարի նոր ձևաչափով Հայաստանի հավաքականը կխաղա C դիվիզիոնում: Այնտեղ կձևավորվի 4 խումբ՝ 4-ական թիմերով: Դիվիզիոնի 4 լավագույն թիմերը կբարձրանան B դիվիզիոն, իսկ 7 վատագույն թիմերը կհայտնվեն D-ում:

Բացի Հայաստանի հավաքականից՝ C դիվիզիոնում հանդես կգան նաև Հունաստանը, Ալբանիան, Չեռնոգորիան, Հյուսիսային Մակեդոնիան, Կոսովոն, Բելառուսը, Կիպրոսը, Էստոնիան, Սլովենիան, Լիտվան, Լյուքսեմբուրգը, Ադրբեջանը, Ղազախստանը, Մոլդովան:

Հիշեցնենք՝ Ազգերի լիգայի անդրանիկ խաղարկությունում հաղթեց Պորտուգալիայի հավաքականը՝ եզրափակչում նվազագույն հաշվով առավելության հասնելով Հոլանդիայի նկատմամբ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ