fbpx
Կրթություն

Հեռավար կրթություն իրականացնելու համար ուսուցիչները կվերապատրաստվեն

Հունիսի 12-ին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը հայտնել է, որ Հայաստանում սույն թվականի հուլիս-օգոստոս ամիսներին կանցկացվի ուսուցիչների վերապատրաստում հեռավար կրթություն իրականացնելու համար:

«Մենք չունենք որոշում հեռավար ուսուցումը երկարաձգելու մասին: Մենք պետք է առաջնորդվենք իրավիճակով. եթե վիրուսը չլինի, ապա դպրոցները կբացվեն»,-ասել է Հարությունյանը:

Նախարարն ընդգծել է, որ ուսուցիչների վերապատրաստումների իրականացումը չի նշանակում, որ սեպտեմբերին դասերը կշարունակվեն առցանց:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ