Լուկաշենկոն հեռախոսազրույց է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Ալիևի հետ

Ամենադիտվածներ

image (7)

Հոկտեմբերի 1-ին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հեռախոսազրույցներ է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ` քննարկելով իրավիճակը Լեռնային Ղարաբաղում:

Նշվում է, որ կողմերն ավանդաբար քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացումը:

«Կողմերն ավանդաբար քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացումը, առևտրատնտեսական համագործակցությունը և այլ արդիական հարցեր: Երկու հեռախոսազրույցների հիմնական թեման եղել է իրավիճակը Լեռնային Ղարաբաղում»,- նշվում է հաղորդագրության մեջ:

|
Հրապարակող:Ազատ TV Խմբագրություն

Ամենաթարմ