fbpx
Սպորտ

Շատ էինք պարտվում առանձին մենամարտերում․ Զիդան

Հաջորդ խաղում պետք է ուրիշ ֆուտբոլ ցուցադրենք։ Այս մասին ասել է Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը «ՊՍԺ»-ի դեմ ՉԼ-ի խմբային փուլի մեկնարկային տուրի հանդիպումից հետո (0-3)՝ նշելով, որ ակումբն առանձին դրվագներում պարտվում էր մրցակցի հետ մենամարտերում։

«Մենք երկու գոլ խփեցինք, որոնք չեղարկվեցին։ Այդ ամենը շատ քիչ էր․ մենք այդպես էլ չհասանք մեր մակարդակին այսօր։ Շատ էինք պարտվում առանձին մենամարտերում։ Այդպես շատ բարդ է։

Բոլոր խաղերն էլ կարևոր են։ Հաջորդ խաղում պետք է ուրիշ ֆուտբոլ ցուցադրենք։ Մենք ուրախ չենք այսօրվա խաղի համար, սակայն այն արդեն եղել է։

Մենք բոլորս նույն նավում ենք։ Երբ հաղթում ենք, հաղթում ենք բոլորս, երբ պարտվում ենք, դարձյալ պարտվում ենք բոլորս»,-ասել է Զիդանը։ Այս մասին հայտնում է Marca-ն։

Զիդանը նաև նշել է, որ ՊՍԺ-ն գերազանցեց մադրիդցիներին խաղային բոլոր օղակներում։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ