ՀՀ ՊՆ-ն հայտնել է, որ «Բաղրամյան» ուսումնական կենտրոնում ՊՆ խաղաղապահ բրիգադի զինծառայողների մասնակցությամբ անցկացվել է մարտավարական զորավարժություն:
«Բացազատված ուսումնական կետերում ստուգվել է զինծառայողների կրակային պատրաստության մակարդակը, անձնակազմը հրահանգավորել է անվտանգության կանոնների պահպանման վերաբերյալ»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ խաղաղապահ բրիգադի զինծառայողներն իրականացրել են մարտավարական տարբեր վարժանքներ։